Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են Reno-ն ու Nissan X-Trail-ը․ կա վիրավոր ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «Տոտենհեմը» պարտության մատնեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ) Խոշոր հրդեհ՝ Երևանում. սեփական տան ննջասենյակն ու հյուրասրահը վերածվել են մոխրակույտի, կա վիրավոր Կոտայքի մարզում մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները Ծեծկռտուք և խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում. բերման ենթարկվածներից մեկը «Շմայս»-ի 22-ամյա որդին է Թուրքիայի առևտրի նախարարը ասել է՝ որ դեպքում կբացվեն սահմանները Հայաստանի հետ Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը ստանձնել են դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերի պաշտպանությունը Օխտար գյուղում այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ Շուրջ 8 տարի հետախուզվող տղամարդը տեղափոխվել է Հայաստան և կալանավորվել 

Իրանը չի կարող հանդուրժել տարածաշրջանում աշխարհաքաղաքական ու սահմանների փոփոխություններ

Իրան

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռուստատեսային ծրագրերից մեկի եթերում, անդրադարձել է  Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում լարվածությանը։

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով farsnews.ir-ն, ԻԻՀ ԱԳ նախարարը, մասնավորապես, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի ընթացքում ահաբեկչական որոշ հոսանքներ են տեղափոխվել «այս ճգնաժամային տարածաշրջան»։ «Սիոնիստական ռեժիմն էլ փորձեց հնարավորինս օգտագործել ստեղծված առիթը և Իրանի սահմաններին մոտ գտնվելու համար Ադրբեջանի որոշ հատվածներում ներկայություն ապահովեցին։ Մենք հենց այդ ժամանակ քաղաքական, ռազմական, անվտանգային մակարդակներում դիվանագիտական խողովակներով մեր մտահոգությունները հայտնեցինք»,- ընդգծել է ԻԻՀ ԱԳ նախարարը և հավելել. «Ադրբեջանի հետ լավ ու զարգացող հարաբերություններ ունենալը մեր ուշադրության կենտրոնում է, բայց մեր սահմանների հարևանությամբ սիոնիստական ռեժիմի տարրերի ներկայությունը չենք հանդուրժելու, տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունը, սահմանների փոփոխությունը չենք կարող հանդուրժել, մենք դրա նկատմամբ մեծ զգայունություն ունենք»։

Խոսելով իրանցի վարորդների ձերբակալման մասին, Աբդոլլահիանը նշել է. «Ես Նյու Յորքում հանդիպեցի Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Դիվանագիտական ճանապարհով այդ հարցի առնչությամբ մեր մտահոգությունը փոխանցեցի, հստակ ասացի, որ եթե ի վերջո որոշվել է հարկեր գանձել, սահմանափակումներ ստեղծել, ապա դիվանագիտական խողովակներով, դեսպանատան միջոցով մեզ պետք է տեղեկացնեք, որ օրինակ, ըստ Ադրբեջանի նոր օրենքների, 15 օրից, 40 օրից գործելու են այս նոր կարգավորումները։ Միաժամանակ իրանցի վարորդների ձերբակալումը բացատրություն չունի, այդ վարքագիծը չի կարող դրական մեկնաբանվել։ Սակայն մեր կառավարության քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների զարգացումն է։ Ադրբեջանում արտաքին միջամտությունները մեզ համար շատ պարզ չեն, այդ թվում՝ սիոնիստների ու ահաբեկիչների խաղերը։ Մենք շատ ենք անհանգստանում, որ ոչ հեռու ապագայում Ադրբեջանի իշխանության համար սիոնիստներն ու ահաբեկիչները խնդիրներ կստեղծեն։

Վերջին օրերին զորավարժության անցկացմամբ սիոնիստներին ու ահաբեկիչներին ուղերձ հղեցինք։ Իհարկե, Ադրբեջանի նախագահը Իրանի հասցեին բացասական խոսքեր էր ասել, և մենք դիվանագիտական ճանապարհով մեր բողոքը հայտնեցինք։ Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը ես այդ նկատառումներն ասացի, նշեցի, որ ձեր դրությունը ըմբռնում ենք, սիոնիզմի ու ահաբեկիչների վտանգը ձեր տարածքում և ձեր ու հարևան երկրների դեմ հասկանում ենք, և ակնկալում ենք, որ Ադրբեջանի պաշտոնյաները կշտկեն այդ հայտարարությունները։ Ի վերջո երկու ժողովուրդները վաղեմի հարաբերություններ ունեն, և չպետք է թույլ տալ, որ արտաքին խաղացողները ազդեն երկու երկրների հարաբերությունների վրա։ Դիվանագիտական խողովակներով, այդ թվում՝ Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը դրական ուղերձներ ենք ստացել։ Կարծում եմ՝ այս փուլն անցնում ենք և շուտով տարանցման խնդիրների վերաբերյալ քննարկումներ ենք ունենալու։

Աշխարհաքաղաքական իրադրության վերաբերյալ մենք մեծ զգայունություն ունենք։ Մենք Ադրբեջանին հստակ ասել ենք, որ Իրանը ուշադրությամբ հետևում է այդ զարգացումներին, տարածաշրջանում սահմանների փոփոխությունը մեզ համար ընդունելի չէ։ Սակայն իրականությունն այն է, որ այս զարգացումների հետևում արտաքին դերակատարներ են, սիոնիստներն ու ահաբեկիչները, որոնք ցանկանում են անկայունություն առաջացնել տարածաշրջանում։ Մենք առավելագույնս օգնելու ենք, որ Ադրբեջանը, որը մեր լավ հարևանն է, չընկնի այդ թակարդը և սիոնիստների ու ահաբեկիչների գործունեության դաշտի չվերածվի, և տարածաշրջանի երկրների միջազգայնորեն ճանաչված սահմաններում փոփոխություններ չլինեն։ Իրանն Ադրբեջանի մեծ հարևանն է և դիվանագիտական ճանապարհով ուղերձներ ենք փոխանակել և շատ լավատես ենք։ Հնարավոր է ՝ Ադրբեջանի պաշտոնյաները թշնամու գործողությունների ազդեցության տակ են ընկել և նրանց որոշ հայտարարությունների արմատները այդտեղից են սկիզբ առնում։ Սակայն մենք մեծ զգայունությամբ ու վճռականությամբ հետամուտ ենք այս խնդրին և, տա Աստված, շուտով տարանցման ճանապարհին ստեղծված խնդիրները նախատեսված միջոցառումներով կվերացվեն»

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրդեհ՝ Երևանի Բեկնազարյան փողոցում Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են Reno-ն ու Nissan X-Trail-ը․ կա վիրավորՄեծ պահքը մեկնարկում է փետրվարի 20-ինՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «Բավարիան» ուժեղ էր «Վոլֆսբուրգից»՝ 4:2 (տեսանյութ) «Տոտենհեմը» պարտության մատնեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ) Փրկարարները դուրս բերել արգելափակված 7 ավտոմեքենաները Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները և ժամանակացույցը Կեցցե՛ք, Միքայել սրբազան. Ռուբեն ՀակոբյանՄեր բախտը չբերեց, արժանի էինք ոչ-ոքիի․ Անչելոտին՝ Մալյորկայի հետ խաղի մասին Խոշոր հրդեհ՝ Երևանում. սեփական տան ննջասենյակն ու հյուրասրահը վերածվել են մոխրակույտի, կա վիրավոր«Ուրարտուն» պարտվեց Մոսկվայի «Լոկոմոտիվին» (տեսանյութ) Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը նավաբեկությունից հետո ավելի քան 40 միգրանտի է փրկել Մադրիդի «Ռեալը» պարտություն կրեց (տեսանյութ) Մեկնարկում ենք ֆեյսբուքյան քարոզարշավ՝ ուղղված Ադրբեջանում գործող 100-ից ավել արտասահմանյան ընկերությունների․ Էդմոն ՄարուքյանԱրցախի իրավապահները միջոցներ են ձեռնարկում սոցցանցերում երկրի ԱԱԾ-ն հիշատակող հրապարակումների վերաբերյալ Երևանի Սեբաստիայի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները Ծեծկռտուք և խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում. բերման ենթարկվածներից մեկը «Շմայս»-ի 22-ամյա որդին է Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Թուրքիայի առևտրի նախարարը ասել է՝ որ դեպքում կբացվեն սահմանները Հայաստանի հետ Այրվել է Մարտակերտի Վերին Հոռաթաղի բնակչին պատկանող խանութը Լեռներում գոնե 2 մետր ձյուն կուտակենք, էլ բան չեմ ուզում. ՍուրենյանՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պատարագ էի մատուցում, նա մտել է եկեղեցի, մոմ վառել, հեռացել. Շիրակի թեմի առաջնորդը՝ Փաշինյանի մասին Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը ստանձնել են դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերի պաշտպանությունը Հայրը զոհվեց Արցախի առաջին, որդին՝ երկրորդ պատերազմում Երևան- Մեղրի ճանապարհին մերկասառույցի պատճառով բեռնատարները թեքվել և միակողմանի փակել են ճանապարհը Մահացել է Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարրաֆը Պարենային ապրանքների համաշխարհային գները հունվարին շարունակել են նվազել Երեք եղբայրներն էլ՝ Հայրենիքի պաշտպան. Արսենն ընկավ, մյուսներն իր գործն են շարունակում Էդուարդ Էռնեկյանին շնորհվել են Ֆլորենցիա քաղաքի բանալիները Ով տղամարդ է, պետք է գիտակցի՝ սա է Հայրենիքի փրկությունը Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Mercedes-ն ու BMW-ն, կան վիրավորներԲռնցքամարտի կանանց հավաքականը պետք է լավ նախապատրաստվի ԱԱ-ին. գլխավոր մարզիչ Բանակի ամենափորձառու սպաները մարզում են «Պաշտպան Հայրենյաց»-ի մասնակիցներին Ի՞նչ բանակցություններ էին նախորդել Տեր-Պետրոսյանի հրաժարականին. Պետդեպի գաղտնազերծված փաստաթղթերՕխտար գյուղում այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ Պապիկյանի անակնկալ այցերը զորամասեր Շուրջ 8 տարի հետախուզվող տղամարդը տեղափոխվել է Հայաստան և կալանավորվել Վրաերթի ենթարկված 11-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Արտարժույթի փոխարժեքներն այսօր Շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք Բարենպաստ օր է գործնական, ինչպես նաև անձնական բնույթի կարևոր հարցեր քննարկելու համար․ աստղագուշակՇիրակի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում և Սևան քաղաքում ձյուն է տեղում Օրվա խորհուրդ«Ուրարտու»-ն նոր պաշտպան ունի Ուկրաինայում պաշտոնյաներին թույլ են տվել այցելել արտասահմանում գտնվող իրենց երեխաներին Քոնոր Մաքգրեգորը կվերադառնա UFC և կհանդիպի Մայքլ Չենդլերի հետՀունգարիան Եվրախորհրդարանին մեղադրել է ուկրաինական հակամարտության սրման մեջ
Ամենադիտված