«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
СпортԱնգլիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրի կենտրոնական խաղում մրեցին «Լիվերպուլ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ին:
«Էնֆիլդ» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում թիմեր, այդպես էլ չօգտագործեցին իրենց հնարավորությունները: Երկրորդ կեսի մեկնարկում Մանեն առաջ մղեց «Լիվերպուլ»-ին: Սակայն ճիշտ 10 րոպե անց «քաղաքայինները» վերականգնեցին հաշվի տարբերությունը: Գոլը խփեց Ֆոդեն: 76-րդ րոպեին Մուհամեդ Սալահը կրկին առաջ մղեց «Լիվերպուլ»-ին, իսկ «Մանչեսթեր Սիթի»-ից կրկին հաշվի տարբերությունը վերականգնեց Քևին դե Բրյունեն:
«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի»` 2:2:
Այս տուրից հետո «Լիվերպուլ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 2-րդն է (15 միավոր), իսկ «Մանչեսթեր Սիթի»-ին` 3-րդն է (14 միավոր): Առաջատարը 16 միավորով «Չելսի»-ն է: