Այսօր ՀՀ իշխանությունը բանակցային սեղանի վրա է, շուրջը նստած չի. Ռոբերտ Քոչարյան
ՔաղաքականԵթե այսպես շարունակվի՝ ոչինչ հնարավոր չի լինելու փոխել. մեկ տարի անցել է պատերազմից, սակայն Հայաստանն, ըստ էության, այս պրոցեսին մասնակից չէ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է սպասվում նոյեմբերի 9-ի եւ հունվարի 211-ի եռակողմ հայտարարություններին հնարավոր իշխանափոխությունից հետո, արդյոք հնարավոր է բանակցություններով հետ բերել Հադրութն ու Շուշին, ինչպես նախկինում ասել էր երրորդ նախագահը:
«Ես մոտավորապես գիտեմ, թե ինչ է բանակցվում եռակողմ աշխատանքային խմբում, զուտ տեխնիկական հարցեր են բանակցվում: Որեւէ առարկայական հարց կապված Արցախի ապագայի հետ, Շուշիի, Հադրութի հետ կապված, Արցախի կարգավիճակի հետ կապված, չեն բանակցվում: Այսօր ՀՀ իշխանությունը բանակցային սեղանի վրա է, շուրջը նստած չի: Եթե այսպես շարունակվի՝ ոչինչ չենք ունենալու: Ամեն օրը կորցրած օր է:
Ղարաբաղից չեն էլ խոսում, չեն ուզում խոսել: Կոմֆորտի զոնա է զեւավորվել, Ղարաբաղի մասին չգիտեն` ինչ ասեն: Մի քիչ ժամանակ անցնի, մեր ժողովուրդը սկսելու է մտածել, որ Ղարաբաղը ռուս-ադրբեջանական բանակցությունների տիրույթում է եւ Հայաստանը սրա հետ ունի հեռավոր կամ միջնորդված առնչություն»,-ասաց Քոչարյանը: