Մենամարտ յուրաքանչյուր ֆորմատով. Քոչարյանը՝ Փաշինյանի հետ դուելի մասին
ОбществоԱյն ֆորմատը, որ կիրառվում է նախընտրական այդ բանավեճի ժամանայկ, ուղղակի անիմաստ ֆորմատ էր. երբ վայրկյաններով պետք է իրար հարց տան, պատասխանեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ քարոզարշավի ժամանակ ինքը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից, փոխարենն առաջարկեց դուելի տարբերակը:
«Այն, ինչ ես տեսել եմ անցած ընտրությունների ժամանակ, լիներ այս թիմը, թե մեկ այլ թիմ, դա այն ֆորմատը չէ, որին ես պատրաստ եմ մասնակցել»,-ասաց նա: