Մենք նրան Քսենիա անվանեցինք. Կիրկորովի հայրը պատմել է արտիստի մահացած քրոջ մասին (տեսանյութ)
ВидеоՖիլիպ Կիրկորովի 89-ամյա հայրը NTV հեռուստաալիքի «Секрет на миллион» շոուի ժամանակ պատմել է ընտանեկան ողբերգության մասին։ 2002-ին նա դուստր է ունեցել, որին անվանել են Քսենիա, բայց աղջիկը մահացել է:
Նա ծնվել է 18 տարի առաջ` Բեդրոս Կիրկորովի երկրորդ ամուսնությունից: Աստղային ընտանիքը անսահման երջանիկ էր ընտանիքի նոր անդամի համար։ Բոլորը վաղուց էին սպասում նրան:
Այնուամենայնիվ, երջանկությունը երկար չտևեց։ Դուստրը վաղաժամ էր ծնվել, շատ թույլ էր և մահացավ մեկ շաբաթ անց:
«Մենք հասցրեցինք նրան կոչել Քսենիա: Ես մտածեցի աղջկաս անվանել մայրիկիս անունով՝ Սոֆիա: Մեր ընտանիքում ընդունված է դա, բայց մենք խախտեցինք այս ավանդույթը: Միգուցե կյանքը մեզ պատժեց դրա համար», - NTV- ի եթերում կիսվել է Կիրկորով ավագը: