«ՊՍԺ»-ն առաջին պարտությունն է կրել Ֆրանսիայի առաջնությունում
ՍպորտՖուտբոլի Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրի խաղում «Ռենը» հաղթեց «Պարի Սեն Ժերմենին»:
«Ռենի» դաշտում հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Գաետան Լաբորդը և Ֆլավիեն Թին:
«ՊՍԺ»-ն ապրիլից հետո չի պարտվել Ֆրանսիայի առաջնությունում, իսկ այս մրցաշրջանում տարել է 8 հաղթանակ: Վաստակած 24 միավորով փարիզցիները մրցաշարային աղյուսակում առաջատարն են: Ռենը, 12 միավորով, յոթերորդ տեղում է: