«ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ Մբապպեն ամռանը կարող է լքել ակումբը
СпортՖրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն հայտնել է, որ խնդրել է ամռանը իրեն այլ թիմ տեղափոխել:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» փորձել է ձեռք բերել Մբապպեին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն անցումը չի կայացել:
«Ես խնդրեցի ինձ բաց թողնել, քանի որ երբ ես չէի ցանկանում երկարաձգել պայմանագիրը, ցանկանում էի, որ ակումբը կարողանա փոխարինող գտնել»,- 22-ամյա Մբապպեին մեջբերում է RMC Sport-ը: «Սա այն ակումբն է, որը ինձ շատ բան տվեց, ես երջանիկ էի, ես չորս տարի անցկացրեցի այստեղ: Ես բավական վաղ հայտարարեցի իմ ցանկության մասին, որպեսզի ակումբը գործի: Ես դա արեցի հուլիսի վերջին»,֊ ասել է Մբապպեն: