Նշվել է Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի խափանման հավանական պատճառը
WorldSafeNet NTI ինժեներական կենտրոնի փորձագետ Իգոր Բեդերովը РИА Новости ին տված հարցազրույցում նշել է Facebook և Instagram սոցիալական ցանցերի, ինչպես նաև WhatsApp մեսենջերի խափանման հավանական պատճառը:
Ըստ մասնագետի՝ հավանական պատճառը DNS-ի (Domain Name System) հետ կապված անսարքությունն է: «Այն օգտագործվում է, որպեսզի կայքի տգեղ IP հասցեի փոխարեն օգտատերերըմուտքգրեն տեքստային հղման հասցեն: Այժմ IP-ի միջոցով անցումն աշխատում է, բայց դոմեյնի անունով` ոչ», - ասաց նա:
Բեդերովը նաև հիշել է, որ ցանկացած անհաջողություն կազդի ընկերության շուկայական արժեքի և հաճախորդներին ծառայությունների մատուցման վրա: «Այնուամենայնիվ, տեսանելի ապագայում այս անհաջողությունից ընկերություններին զգալի վնասներ պետք չէ սպասել», - ասել է նա:
Ավելի վաղ աշխարհի հազարավոր օգտվողներ բողոքում էին WhatsApp մեսենջերի, ինչպես նաև Facebook և Instagram սոցիալական ցանցերի աշխատանքի ընդհատումների պատճառով: