Վարչատարածքային բաժանումով սահմաններ չեն որոշվում. ՏԿԵ փոխնախարարի անկեղծ պատասխանը
Политические«Դուք երկար տարիներ եղել եք այն կառավարությունում, որը հեղինակել է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը՝ իր բոլոր փոփոխություններով, նաև եղել եք պատասխանատու դիրքում։ Լսել եք նաև մեղադրանքները, թե, իբր, այդ օրենքով նկարագրված են ՀՀ պետական սահմանները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Դուք այս տեսակետին կո՞ղմ եք, թե՞ ինքներդ էլ համարում եք, որ այդ օրենքով չէր կարող ՀՀ պետական սահմանի հարց քննարկվել»,- ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին խորհրդարանում հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Ես չեմ լսել որևէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։ Ոչ ոք այդպիսի բան չի ասել։ Համենայն դեպս, իմ հիշողության մեջ այդպիսի բան չկա»,- ասաց ՏԿԵ նախարարի տեղակալը։