Մադրիդի «Ռեալի» նախագահը հունվարին նորություններ է խոստացել Մբապպեի վերաբերյալ
СпортՄադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոստացել է, որ ակումբը նորություններ կունենա ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի վերաբերյալ 2022 թվականի հունվարին:
Ավելի վաղ Մբապեն ֆրանսիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել էր, որ «ՊՍԺ»-ին խնդրել էր թույլ տալ իրեն՝ ամռանը հեռանալ ակումբից: Նա նաև նշել է, որ կարող էր գնալ միայն «Ռեալ»:
«Հունվարին մենք կունենանք նորություններ, հույս ունենք, որ ամեն ինչ կորոշվի հունվարի 1-ին», - ասել է Պերեսը՝ նկատի ունենալով այն ամսաթիվը, որից Մբապպեն կարող է բանակցություններ վարել այլ ակումբի հետ, քանի որ ֆուտբոլիստի պայմանագիրը ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտը: Պերեսի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Մբապպեն՝ Ֆրանսիայի 2018 թվականի աշխարհի չեմպիոնը, «ՊՍԺ»-ին միացավ 2017 թվականին AS Մոնակոյից և այդ ժամանակից ի վեր՝ 182 հանդիպում է անցկացրել փարիզցիների կազմում՝ դառնալով 136 գոլի և 66 գոլային փոխանցման հեղինակ: