Tesla-ն պարտավորվել է 137 միլիոն դոլար վճարել սևամորթ աշխատակցին
ԺամանցԿալիֆոռնիայի դատարանը Tesla-ին պարտավորեցրել է գրեթե 137 միլիոն դոլար վճարել նախկին սևամորթ աշխատակցին՝ աշխատավայրում ռասայական դրդապատճառներով հետապնդումների ենթարկվելու համար, հայտնում է Wall Street Journal-ը:
Սևամորթ աշխատակից Օուեն Դիասը աշխատել է՝ որպես վերելակների օպերատոր Tesla-ի Կալիֆոռնիայի գործարանում 2015-2016 թվականներին: Նրա փաստաբաններից Բերնանդ Ալեքսանդրի խոսքերով՝ ինքը բազմիցս լոգարանում ռասիստական պատկերներ ու մակագրություններ է տեսել, իսկ Tesla-ի մյուս աշխատակիցները նրան անուններ են տվել`օգտագործելով ռասիստական էպիթետներ:
Դատարանի որոշմամբ՝ Tesla-ն ստեղծել է ռասայական թշնամական աշխատանքային միջավայր Դիասի համար և չի կարողացել ողջամիտ քայլեր ձեռնարկել ռասայական դրդապատճառներով ոտնձգությունները կանխելու համար:
Հրատարակության տվյալներով ՝ դատարանը պարտավորեցրել է Tesla֊ին Դիասին վճարել 6,9 մլն դոլարի փոխհատուցում և ևս 130 մլն դոլար տուգանք:
Tesla- ն հերքել է այն մեղադրանքները, թե ինքը տեղյակ է եղել ենթադրյալ խտրական պահվածքի մասին և որ միջոցներ չի ձեռնարկել սևամորթ աշխատակիցներին պաշտպանելու համար, գրում է թերթը:
Tesla- ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը դեռ չի մեկնաբանել դատարանի վճիռը: Հայտնի չէ նաև՝ արդյոք ընկերությունը պատրաստվում է բողոքարկել այս որոշումը: