Իտալիայում հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ
ԱշխարհԻտալիայի երեք հյուսիսային շրջաններում՝ Լիգուրիայում և Պիեմոնտի տարածքներում վատ եղանակի՝ հորդառատ անձրևների, ուժեղ ամպրոպների և ուժեղ քամիների պատճառով՝ հայտարարվել է օդերևութաբանական ռիսկերի կարմիր (ամենաբարձր) մակարդակ:
Երկուշաբթի ռեկորդային անձրևներ (մոտ 500 մմ) տեղացին Լիգուրիայի Սավոնա նահանգում, ինչպես նաև Ջենովայի մոտ, ինչի արդյունքում՝ փոքր գետերը դուրս եկան ափերից, ինչը ջրհեղեղի պատճառ դարձավ մի քանի բնակավայրերում: Որոշ շրջաններում երկաթուղային հաղորդակցությունները նույնիսկ դադարեցվել են: Տեղական իշխանությունները փակել են բազմաթիվ դպրոցներ և երեխաների խնամքի հաստատություններ, հանրային զբոսայգիներ:
Իտալական օդուժի օդերևութաբանական ծառայության սպա, փոխգնդապետ Գվիդո Գուիդին երեքշաբթի օրը RaiNews24- ի ուղիղ եթերում ասել է, որ երկրի հյուսիսային շրջաններում իրավիճակը պետք է նորմալանա առաջիկա 24 ժամվա ընթացքում, բայց դա չի նշանակում, որ լավ եղանակը կվերականգնվի:
Անցած գիշեր Հռոմում, ուժեղ ամպրոպի և քամու հետևանքով, մեծ ծառեր են տապալվել, իսկ որոշ փողոցներ հեղեղվել են: