Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելու ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Գյումրին ընդվզումների պատ կկազմի Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Բավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներին Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ 

«Քչերդ գիտեք 2020-ի հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան հրթիռակոծության որոշ մանրամասներ». Իոաննիսյան

Բլոգոսֆերա

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քչերդ գիտեք 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Շուշիի Մշակույթի տան հրթիռակոծության որոշ մանրամասներ մասին, ոստիկանությունում տիրող հանցավոր բարդակի ու ոչ կոմպիտենտության մասին.
Ոստիկանության Շիրակի, Լոռվա ու Տավուշի մարզային վարչությունների մոտ 500 ծառայողներ հոկտեմբերի 4-ին ուղարկվում են ռազաճակատ՝ Լոռվա մարզային վարչության պետ, գնդապետ Տիգրան Կարապետյանի հրամանատարությամբ:
Երբ ավտոշարասյունը հասնում է Շուշի, Ստեփանակերտում օդային տագնապ է միանում և որոշում է կայացվում առայժմ կանգնել Շուշիում: Տիգրան Կարապետյանի հրամանով 500 ոստիկաններ տեղակայվում են Մշակույթի տանը (դրա նկուղներում):
Ոստիկանների մոտ որոշակի բողոք է սկսվում առ այն, որ իրենց չեն տրամադրել կանաչ կամուֆլյաժ և ռազմաճակատ են ուղարկվում կապույտ կամուֆլյաժով: Գնդապետ Կարապետյանը ոչ կարողանում է ոստիկանների համոզել, որ շարունակեն ճանապարհը, ոչ էլ կարողանում է կանաչ համազգեստ գտնել:
Ոստիկանների հետ քննարկման համար Շուշի է ժամանում ՊԲ հրամանատարի՝ անձնակազմի գծով տեղակալ, ողորմածիկ Արթուր Սարգսյանը: Առանց գիտակցելու, որ 500 հոգու մի տեղ հավաքելը արդեն իսկ շատ վտանգավոր է՝ ոստիկաններին հրահանգում են նկուղից բարձրանալ դահլիճ:
Դահլիճում հավաքվելու պահին հենց բալիստիկ հրթիռը հարվածում է շենքի տանիքին, որի արդյունքում 27 ոստիկան մահանում է, շատերը՝ վիրավորվում:
Քիչ անց Արման Բաբաջանյանի հետ իմանում ենք, որ նման բան է եղել: Արագ ուղևորվում ենք օգնություն ցույց տալու և դառնում ականատեսը տոտալ բարդակի:
Տեղական բնակչության հետ խոսելով՝ գտնում ենք հարվածից հետո տարբեր տեղեր ապաստանած տավուշեցի ու լոռեցի ոստիկանների խմբերի: Մեջները կային վիրավորներ, որոնց դեռ որևէ մեկը օգնություն չէր ցուցաբերել: Խմբերը չգիտեին իրար մասին, չգիտեին, թե ով ու որտեղ է իրենց հրամանատարը:
Քիչ անց թարմ լվացած ավտոներով ու փայլող կոշիկներով Շուշի է ժամանում ոստիկանության ղեկավար կազմի պատվիրակությունը, որն անգամ չուներ այդ 500 ոստիկանների ցուցակը, գաղափար չուներ հարվածից հետո տարբեր տեղեր ապաստանած ոստիկանների գտնվելու վայրի մասին, տեղյակ չէր, թե քանիսն են զոհվել:
Երբ մենք տեսանք, թե ինչպես էր ոստիկանության ղեկավարությունը Շուշիի բաժնում նստած այստեղ-այնտեղ զանգելով փորձում պարզել, թե ովքեր են եղել 500 հոգու մեջ՝ չհավատացինք մեր աչքերին: Եվ նույնիսկ այդպես կազմված ցուցակում չկային իմ ու Բաբաջանյան Արմանի կողմից հայտնաբերված փրկված ոստիկաններից որոշները:
Այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչպես ադրբեջանցիներն իմացան մշակույթի տանը 500 ոստիկանների առկայության մասին: Բայց 500 ոստիկաններին մշակույթի տան դահլիճում հավաքելու հրամանը եղել է հանցավոր հրաման, որի արդյունքում հնարավոր դարձավ բալիստիկ հրթիռի հարվածով 27 ոստիկան սպանել ու մնացածին դեմորալիզացնել: Նույնիսկ վնասվածք չստացածները բարոյապես այլևս ռազմաճակատ ուղարկելու վիճակում չէին և ռազմաճակատը չստացավ 500 թարմ ուժերով մարտիկ:
Վաղը հանցագործության մասին հաղորդում կտանք՝ ակնկալելով, որ 500 ոստիկաններին մշակույթի տան նկուղից դուրս գալու ու դահլիճում հավաքվելու հրաման տալը կարժանանա քրեաիրավական գնահատականի:
Բայց նույնիսկ եթե գնդապետ Տիգրան Կարապետյանը (ով այժմ Արագածոտնի վարչության պետն է) ենթարկվի քրեական պատասխանատվության, միևնույնն է, պետք է հաշվի առնենք, որ խնդիրը համակարգային է. Լոռվա ոստիկանապետին երբեք ոչ մեկ չի սովորեցրել, որ կան բալիստիկ հրթիռներ ու թե ինչ անի (ու ինչ չանի), որ ենթականերին դրանցով սպանվելու վտանգի տակ չդնի:
Հ.Գ. Հաջորդ առավոտյան իմ նկարած կադրերում հստակ երևում է, որ հրթիռի պայթյունը չի հասել նկուղներին և եթե նկուղներից ոստիկանները չբերվեին դահլիճ՝ ոչինչ էլ չեր լինի»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը ներկայացրել է ևս երկու գարնանային բեմադրությունՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՔննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունըԿիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլայլված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալուԷն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե ԱսլամազյանըԼիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցների հետ Կալանքով են վախեցնում, բայց չեմ լռելու. Միհրան Մախսուդյան (տեսանյութ)Բաքուն քայքայում է մեր պաշտպանական գիծը, հայկական տարածքները հանձնվում է ԱդրբեջանինԻրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըԱյս արշավը մեր բոլորի դեմ է. Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ հայերը. Վահե Հովհաննիսյան Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ«Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք»Ոնց գնացել, ընտրել են Փաշինյանին, հըմիկ էլ թող հանեն. Փաշինյանն ամեն ինչ արել ա առանց հարցնելուԳյումրին ընդվզումների պատ կկազմիԹող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. ՊետրոսյանՆավթի գինը նվազել է Նոր նշանակում ՔԿ-ումԱպրիլի 23-ի աստղագուշակՓաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալուԱպրիլի 23. Օրվա խորհուրդԲավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներինՈՒՂԻՂ․ Գնդապետ Միհրան Մախսուդյանը հրավիրվել է ՔԿ Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀրդեհ վագոն-տնակումՀրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Ինչպես է անցել գիշերը Կիրանցի փակված ճանապարհին (տեսանյութ)Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու ենՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՏավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿՏավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքովՀայաստանի պաշտպանական ծախսերը նկատելիորեն աճել են. SIPRI«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»«Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասինՄիայն «դրսինները». «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածըԱռաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»«Հրապարակ»․ Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումըՈչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվելԻ՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
Ամենադիտված