ՀՖՖ-ն VAR համակարգ կներդնի Հայաստանում Թուրքիան երրորդ երկրներում Հայաստանի հետ բանակցություններ վարելու անհրաժեշտություն չի տեսնում Հայաստանում է ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությունը Ոստիկանության պաշտոնյաների գործողություններով խեղաթյուրվել են հանցագործության դեպքի հանգամանքները.Հակակոռուպցիոն կոմիտե Պարեկները կաշառք առաջարկած անձին բերման են ենթարկվել ոստիկանություն Հույս ունեմ, որ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել. ՀՀ Նախագահ ԱԳՆ-ն շնորհավորել է Հունաստանին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ «Միշտ հավատա, որ անցնում ես հատուկ քեզ համար ստեղծված, գծած ճանապարհ եւ գնահատի դա»․ Տաթև Սարգսյան Էնդի Մարեյը լքեց Ավստրալիայի բաց առաջնությունը Դիլիջան ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուներց 5-ը բաց կթողնվեն անտառ 

Փաշինյանն արտաքին քաղաքականության ոլորտում անհաջողություններն փորձում է փաթաթել ՀՅԴ-ի վզին

Հասարակություն

ՀՅԴ Հյուսիսային Իրանի և ՀՅԴ Հարավային Իրանի կենտրոնական կոմիտեները համատեղ  հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասված է․

«Օրերս Նիկոլ Փաշինյանը Լիտվայի հայ համայնքի խիստ փոքրաթիվ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Հայ Յեղափոխական Դաշնակցությանը արատավորելու եւ անվանարկելու հերթական փորձն է կատարել։

Նրա թիրախում այս անգամ յայտնվել են ՀՅԴ Իրանի կառույցները։ Իր ելույթում Փաշինյանը հայտարարել է, թե Իրանում Դաշնակցության կառույցները փորձում են երկրի իշխանությունների մոտ բացասական իմիջ ձեւավորել ՀՀ գործող իշխանությունների մասին՝ այդ կերպ հարվածելով Հայաստանի անվտանգության շահերին եւ պետականությանը։

Այս առիթով հարկ ենք համարում նշել.

– Հայ Յեղափոխական Դաշնակցության համար Հայոց պետականությունը եղել է, կա եւ կմնա որպես բացարձակ արժեք, որի ամրապնդմանը եւ անվտանգության ապահովմանն են ուղղված կուսակցության բոլոր կառույցների գործադրած ջանքերը։

– Այս դեպքում, որոշակիորէն անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ Հայաստանի վերանկախացումից ի վեր, ՀՅԴ Իրանի կառույցների ողջ ջանքերը ուղղված են եղել բացառապես հայ-իրանական հարաբերությունների ամրապնդմանը, բարգավաճմանն ու զարգացմանը։

Դաշնակցության մեծ ընտանիքն ընդհանրապես, իսկ ՀՅԴ Իրանի կառույցները՝ մասնավորապէս, քաջ գիտակցում են, թե հայ-իրանական հարաբերություններն ինչպիսի առանցքային ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման, թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական նկրտումներին դիմակայելու եւ տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանման, ինչպես նաեւ՝ ուժերի հարաբերակցության ու հավասարակշռության ապահովման գործում։

Հիշեցման կարգով պետք է նշենք, որ ընդհակառակը, վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ գործող իշխանությունների վարած անորոշ եւ ձախողված արտաքին քաղաքականությունը, տարբեր տրամաչափի եւ նշանակության ներկայացուցիչների չմտածված հայտարարությունները եւ, մասնավորապէս, 44-օրյա պատերազմի նախօրեին Իրանի տարածաշրջանային գլխավոր հակառակորդի՝ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը կտրուկ բարձրացնելու չմտածված փորձը միանշանակորեն հարվածել են հայ-իրանական հարաբերություններին՝ հարցականի տակ դնելով այն, ինչը, որ ձեւավորվել էր անցյալ 30 տարիների ընթացքում։

Այնպես, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում սեփական անհաջողություններն այլոց, այս պարագայում՝ ՀՅԴ-ի վզին փաթաթելու անհաջող եւ բարոյազուրկ փորձ։

Հավաստիացնում ենք, որ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր Դաշնակցության Իրանի կառույցների ողջ ջանքերը ուղղված են լինելու բացառապես Հայոց պետականության ամրապնդմանն ու Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության շահերի ու անվտանգության ապահովմանը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՖՖ-ն VAR համակարգ կներդնի Հայաստանում Հայտնի է՝ որքանով է վտանգավոր կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամըԹուրքիան երրորդ երկրներում Հայաստանի հետ բանակցություններ վարելու անհրաժեշտություն չի տեսնումՀայաստանում է ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությունըՄահացել է կորոնավիրուսով դիտավորյալ վարակված երգչուհինԵրգչուհի Սիան խոստովանել է, որ ցանկացել է ինքնասպան լինելՈստիկանության պաշտոնյաների գործողություններով խեղաթյուրվել են հանցագործության դեպքի հանգամանքները.Հակակոռուպցիոն կոմիտե Հետևեք կենդանիներից մարդկանց կորոնավիրուսի փոխանցմանը․ ԱՀԿՊարեկները կաշառք առաջարկած անձին բերման են ենթարկվել ոստիկանություն Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mitsubishi Grandis-ըԼուկաշենկոն բողոքել է ՊուտինիցՀույս ունեմ, որ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել. ՀՀ Նախագահ ԱԳՆ-ն շնորհավորել է Հունաստանին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Լիբերիայում կրոնական արարողության ժամանակ հրմշտոցի հետևանքով՝ 29 մարդ է զոհվել«Միշտ հավատա, որ անցնում ես հատուկ քեզ համար ստեղծված, գծած ճանապարհ եւ գնահատի դա»․ Տաթև Սարգսյան ՈւՀԱ-ի «Շուշա» թիմը ստիպված է եղել փոխել անունըԷնդի Մարեյը լքեց Ավստրալիայի բաց առաջնությունը Դիլիջան ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուներց 5-ը բաց կթողնվեն անտառ Յուրացում՝ քրեակատարողական հիմնարկից. ոստիկանությունԱննա Հարությունյանի դասական կերպարըԱՄՆ֊ում ավիահարվածի հետևանքով՝ յոթ երեխա է զոհվել (տեսանյութ)«Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակից բերմա՞ն են ենթարկվելՍերգեյ Կոպիրկինը հյուրընկալվել է ԵՊՀ-ում Հունվարից բարձրացել է գիտնականների աշխատավարձերը. ԿԳՄՍՆ-ն աղյուսակ է ներկայացրել Վերին Լարսն այսօր. Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանին ավելի քան 50 բեռնատար Է կուտակվել Արարատ Միրզոյանը ստացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր. քննարկվում է մասնակցության նպատակահարմարությունը ԱՄՆ-ն առաջարկում է Դոնբասում ռուսամետ ուժերին ահաբեկիչներ ճանաչելՈւկրաինայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021թ. արդյունքներով ավելացել է 24 տոկոսով Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Կենդանաբանական այգում կենդանիների անկման մասին լուրերին ԱՄՆ-ում առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Պուտինի և ՌԴ կառավարության անդամների դեմՀայաստանում 2021-ի հունվար-նոյեմբերին կատարվել է 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք. Թունյան«Ժոկոյի աղջիկները՝ «նախկինների» թալանի դեմ ինքնամոռաց պայքարում»Հայտնի են դերասան Գասպար Ուլիելի մահվան մանրամասներըՆպատակը լիարժեք կարգավորումն է. հայերը նույնպես շատ գոհ են. Չավուշօղլուն՝ հայ-թուրքական հարաբերությունների մասինԿրեմլը պատասխանել է Ռուսաստանի հասցեին Բայդենի սպառնալիքներինՎաղուց ամբիոն ձեռքս չէր ընկել. ՀՌՀ անդամի պաշտոնի թեկնածուի կատակը աշխուժություն առաջացրեց ԱԺ-ումՈւկրաինան «կոտրված տաշտակի առաջ» է հայտնվել․ Զախարովա«Երևան Սիթին» թանկացրել է տոպրակների գինը Հուսով եմ՝ Պուտինը գիտակցում Է «լայնամասշտաբ միջուկային պատերազմի» մուտալուտ լինելը. ԲայդենԱնթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրված է նաև Հայաստանը. ՉավուշօղլուՓարաքարում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին միացել է համայնքի 5944 բնակիչ. «Ապրելու երկիր» «Մտերմիկ երեկոներ». Սոֆի ԴևոյանՕդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է ձյուն և բուքԱլեն Սիմոնյանն ԱՄՆ-ում հանդիպել է միջազգային կառույցների ղեկավարների հետ Հայաստանում ամբողջական պատվաստվել է մեծահասակ բնակչության 35.7 տոկոսը Մարդը, ով չի կարողացել ավարտել Երևանի պետհամալսարանը, ատելությամբ է լցված կրթության նկատմամբ. Էդգար Ղազարյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը խիստ մտահոգված է հայ ռազմագերիների ճակատագրով Ռուսաստանը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի շարունակմանը. Զախարովան՝ Ալիևի հայտարարության մասին Լաչինի միջանցքը վերահսկում են ռուս խաղաղապահները. Զախարովան՝ Ալիևի սպառնալիքների վերաբերյալ Տպավորություն է, թե այլ մոլորակում է գտնվում Հայաստանը. Ջուլֆալակյան
Ամենադիտված