Ռուս խաղաղապահները Արցախում շուրջօրյա վերահսկողություն են ապահովում․ ՌԴ ՊՆ (լուսանկարներ)
НКԴիտորդական կետերում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են տրանսպորտային միջոցների և մարդկանց շուրջօրյա անվտանգ մուտքն ու ելքը Լեռնային Ղարաբաղ:
Գիշերային ծառայություն իրականացնելու համար խաղաղապահ զորախմբի ռուս զինվորականները հագեցած են «Ռազմիկ» կոստյումով`անդրադարձնող տարրերով: Դիտորդական կետերը հագեցած են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով և անխափան սնուցման սարքերով, հայտնում է ՌԴ ՊՆ֊ն:
«Մենք ցուցադրում ենք ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը: Մենք ապահովում ենք տարանցիկ փոխադրումների անվտանգությունը: Յուրաքանչյուր մեքենա ենթակա է ստուգման, անհրաժեշտության դեպքում՝ մանրամասն ստուգման: Ծառայությունն իրականացվում է ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը: Գիշերը մեր սարքավորումները պարունակում են արտացոլող տարրեր ճանապարհի անվտանգ սպասարկման համար», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռիպսկին:
Ներկա իրավիճակը վերահսկելու բոլոր դիտակետերը հագեցած են արտաքին տեսահսկման գմբեթավոր տեսախցիկներով:
Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողության շուրջ, ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: