Այսօրվա արշավը ոչ մի բանով չէր զիջում «Շուշիի համար մարտերը շարունակվում են» հայտնի կեղծիքին. թուրքագետ
BlogosphereԹուրքագետ Վարուժան Գեղամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Առավոտից, ինչ հայտնի դարձավ, որ կապիտուլիանտ իշխանությունը Սյունիքի վրայով օդային միջանցք է տվել Ադրբեջանի պետական ավիաընկերությանը, ՀՀ դե ֆակտո թուրքամետների վարչակարգին ծառայող ողջ քարոզչական կայսրությունը սկսեց անփառունակ փորձեր` դավաճանական հերթական քայլը կոծկելու համար: Նախ ֆեյքերի բանակը բառացիորեն լցվեց ողջ ցանցով` հերքելով որ ընդհանրապես նման բան եղել է: Ապա գործի անցան իշխանական «փորձագետ»-հրապարակախոսները և սկսեցին անհեթեթ պնդումներ մոգոնել («թռիչք միշտ եղել է», «որևէ արգելող փաստաթուղթ չկա» և այլ հիմարություններ): Ապա թեման լղոզելուց հետո, երբ հասարակության զգալի մասն արդեն չէր կարողանում կողմնորովել, գործի անցավ պետական հիմնարկը` Քաղավիացիայի կոմիտեն և հաստատեց թռիչքի փաստը` միաժամանակ նշելով, որ խնդիր չկա ու հանկարծ Ադրբեջանը որոշել է թռնել Սյունիքով:
Նույնիսկ մի կողմ դնելով բացահայտ աշխարհաքաղաքական կոնտեքստը` բավական է արձանագրել, որ Հայաստանի վրայով իրականացվել է ներքին, ոչ թե միջազգային չվերթ` Բաքու-Նախիջևան: Սա էլ հենց օդային միջանցք է: Այսօրվա արշավը ոչ մի բանով չէր զիջում «Շուշիի համար մարտերը շարունակվում են» հայտնի կեղծիքին:
Սա լավ առիթ է նաև հիշեցնելու քաղաքական գործիչներին.
ընդդիմությունը պարտավոր է այս պարզ բաները անդուլ, անդադար ու հետևողական աշխատանքով ներկայացնել ժողովրդին, այլապես ամեն անգամ տեղեկատվական դաշտում պարտվելու է Թուրքիային և Ադրբեջանին` որտեղից էլ նրանք գործեն:
#սյունիքիսպառնալիքը #հակաՀայաստան»: