Կորոնավիրուսից ապաքինված քաղաքացիները նույնպես պետք է պատվաստվեն. Անահիտ Ավանեսյան
SocietyԿորոնավիրուսից ապաքինված քաղաքացիները նույնպես պետք է պատվաստվեն։ Այս մասին կառավարական ժամի ընթացքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով ՝ համաշխարհային բժշկությունը դեռ չի հաստատել, թե հակամարմինների որ մակարդակն է պաշտպանում կորոնավիրուսով կրկնակի վարակվելուց որքան ժամանակ են դրանք մնում մարդու օրգանիզմում:
«Միգուցե մի օր լուրջ հետազոտական բազա ստեղծվի այս թեմայի շուրջ: Այսօր կորոնավիրուսի դեմ պատվաստումը միայն օգնում է ամրապնդել իմունային համակարգը»,-նշեց նա։