Իսպանիայում երիտասարդներին գումար կտան` ծնողների տնից հեռանալու համար
МирԻսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ ամսական վճար կհատկացվի 18-ից 35 տարեկան այն իսպանացիներին, ովքեր ցածր եկամուտների և բարձր վարձավճարների պատճառով չեն կարողանում լքել իրենց ծնողներին, հաղորդում է BBC News-ը:
Երկու տարվա ընթացքում 23,7 հազար եվրոյից ցածր տարեկան եկամուտ ունեցող երիտասարդները ամսական 250 դոլար նպաստ կստանան: Բացի այդ, իշխանությունները մտադիր են օգտագործել հարկային խթաններ՝ վերջին տարիներին կտրուկ աճած անշարժ գույքի գները կարգավորելու համար, չնայած նրան, որ համաճարակի ընթացքում բնակչության եկամուտները նվազել են ավելի քան յոթ տոկոսով:
Eurostat-ի տվյալներով` իսպանացիները լքում են իրենց ծնողական տունը միայն 30 տարեկանում` միջինը չորս տարի ուշ, քան ԵՄ այլ երկրներում: Օրինակ, անցյալ տարի 16-ից 29 տարեկան երիտասարդների միայն 16 տոկոսն է լքել ծնողական տունը:
BBC News- ի փոխանցմամբ՝ Իսպանիայում երիտասարդների միջին աշխատավարձը կազմում է տարեկան մոտավորապես 11,6 հազար եվրո, այսինքն ՝ ամսական ընդամենը 970 եվրո: El Pais հրատարակությունը նշել է, որ բնակարան վարձելու կամ հիփոթեքի համար հարկավոր է երկու անգամ ավելի շատ գումար ստանալ:
Իսպանացի երիտասարդների շրջանում գործազրկությունը բարձր է `մոտ 33 տոկոս: