Բաքվից Երևան խոշտանգված դիեր ուղարկվե՞լ են․ Ավանեսյանը խուսափեց պատասխանից
ՀասարակությունԿառավարության հերթական նիստից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողները ԱՆ նախարարից հետաքրքրվեցին, թե ամիսներ առաջ Բաքվից Երևան քանի հայ զինվորի դիեր են բերվել, մանրամասներ ցանկացան իմանալ տվյալ դեպքի հետ կապված, սակայն նախարարը խուսափեց այդ հարցերին պատասխանելուց, նշելով.
«Ես այդ ինֆորմացիայի մասին որևէ տեղեկություն չունեմ և չեմ կարող հրապարակել»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, երբ տեղեկություն տարածվեց այն մասին, թե Բաքվից Երևան են բերում հայ ռազմագերիների, սակայն ինքնաթիռը դատարկ էր եղել, այսքան ժամանակ անց պարզ դարձավ, որ այդ ինքնաթիռով բերվել են խոշտանգված գերիների դիերը: