Մեսին 7-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը» Երևանում բախվել են թիվ 55 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mitsubishi-ն. կա վիրավոր Հայաստանում պահեստազորում հաշվառված բժիշկների զորակոչ կլինի Մեսին կնոջ և 3 որդիների հետ է եկել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը Ի՞նչ է ակնարկում Ավանեսյանը վա-բանկ գնացող Արսեն Թորոսյանին Կիևը Մոսկվային կոչ է արել չմերժել Էրդողանի միջնորդության առաջարկը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել նոր շտամի պատճառով աշխարհը «կրկին չփակել» ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տվել Բաքվին Ջեք Դորսին հեռանում է Twitter-ի ղեկավարի պաշտոնից Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը (տեսանյութ) 

Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է Աշոտ Մինասյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի կիրառման վերաբերյալ դատախազության բողոքը

Հասարակություն

ՀՀ վճռաբեկ դատարանը 2021թ. հոկտեմբերի 4-ին  ընդունած որոշմամբ մասնակիորեն բավարարել է 2020թ. նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ դատախազության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը:

«Այս քրեական գործով,  ի թիվս այլոց, վերոնշյալ երեք հոդվածներով իշխանության յուրացման նախապատրաստման,  պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես ՀՀ վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանք էր առաջադրվել Ա. Մինասյանին (հայտնի է որպես Սիսիանի ջոկատի հրամանատար, «Աշոտ Երկաթ» մականվամբ)»;

Ինչպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էին Ա. Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի և դատախազության միջնորդությունները՝ մեղսագրվող բոլոր երեք հանցավոր արարքներին նրա առնչությունը հիմնավորված չհամարելու, այսինքն հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՀՀ վճռաբեկ դատարանում վիճարկել էր ստորադաս դատարանների կայացրած այդ որոշումները՝ պնդելով, որ դրանցում արձանագրված հետևություններն անհիմն են, չեն բխում քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներից: Դրա արդյունքում հնարավոր չի դարձել խափանման միջոց կալանավորման հիմքերին անդրադառնալը:

Մասնավորապես, վճռաբեկ բողոքում նշվել է, որ Ա. Մինասյանը կարողացել է հանգամանալից կերպով պլանավորել հանցագործության կատարումը՝ առանց խոչընդոտների ապօրինի ձեռք բերել մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր, դրանք տեղափոխել և պահել իրեն պատկանող շինությունում, որոնց միայն քանակն ինքնին վկայում է, որ այդ հարցում նա գործել է այլ՝ քննության տվյալ փուլում ինքնությունը դեռևս չբացահայտված անձանց հետ նախնական համաձայնությամբ: Հետևաբար մեծ է հավանականությունը, որ մնալով ազատության մեջ՝ Ա. Մինասյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ներգործություն ունենալու կամ հանցակիցների վարքագիծն ուղղորդելու ճանապարհով:

Հաշվի առնելով նշված և այլ հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը միջնորդել էր բեկանել Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների որոշումները և կայացնել Ա. Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատական ակտ:

ՀՀ վճռաբել դատարանն իր իսկ ձևավորած նախադեպային իրավունքի լույսի ներքո գնահատելով միջնորդություններում ներկայացված փաստական տվյալները և ստորադաս դատարանների արած վերլուծություններն ու հետևությունները՝ գտել է, որ վերջիններս հաշվի չեն առել և պատշաճ իրավական գնահատականի չեն ենթարկել մի շարք առանցքային հանգամանքներ: Իսկ ձեռք բերված առանձին փաստական տվյալների անդրադառնալիս ստորադաս դատարանները կիրառել են այնպիսի ապացուցողական չափանիշներ, որոնք բնորոշ են ոչ թե մինչդատական վարույթի շրջանակներում կալանավորման միջնորության, այլ դատարանում գործի ըստ էության քննությանը՝ խախտելով քրեական դատավարության փուլային կառուցվածքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ առաջադրված մեղադրանքներից մեկի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանացագործության կատարմանն Ա. Մ.-ի առնչության հետ կապված հիմնավոր կասկածն առկա է, ինչի պարագայում առաջացել է նաև խափանման միջոց կալանքի հիմքերի մասով նոր քննություն իրականացնելու անհրաժեշտություն:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը, բեկանել ստորադաս դատարանների որոշումները, և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ կալանավորման հիմքերի մասով նոր քննության:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այվազովսկու բնապատկերը վաճառվել է 1,15 մլն դոլարով Սահակաշվիլին նախագահ եղած ժամանակ պետական միջոցների հաշվին «կրծքով նկարված նկար» է ձեռք բերել. դատախազՄեսին 7-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը» Երևանում բախվել են թիվ 55 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mitsubishi-ն. կա վիրավորՄարդիկ կանգնել են անհատական բազմաթիվ խնդիրների առաջ՝ կրթականից մինչև գյուղատնտեսական․ ՄԻՊ Հայաստանում պահեստազորում հաշվառված բժիշկների զորակոչ կլինի Մեսին կնոջ և 3 որդիների հետ է եկել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը Պեսկովը պատասխանել է Էրդողանի առաջարկինԿոշիկները չմաքրելու համար տղամարդը ծեծի է ենթարկել կնոջը և տուգանվել 60 հազար դրամով «Միսս տիեզերք Արմենիա–2021» Նանե Ավետիսյանի հմայիչ կերպարը (լուսանկարներ) Հանրակրթության մասին օրենքի փոփոխությամբ տալիս ենք նաև մի շարք կարևոր հասկացությունների սահմանում. Ժաննա Անդրեասյան Ինչպես է ի հայտ գալիս սեռական կախվածությունը և հնարավո՞ր է դրա դեմ պայքարել Մենք միասին ձեռնամուխ կլինենք ստեղծելու նոր որակի պետություն, փրկելու հայրենիքը. Մհեր ԱրմենիաԻ՞նչ անել, եթե ստացել եք նամակ կամ կասկածներ ունեք․ Սամվել Մարտիրոսյանը՝ Pegasus-ի հարձակումների մասին Ի՞նչ է ակնարկում Ավանեսյանը վա-բանկ գնացող Արսեն ԹորոսյանինԿիևը Մոսկվային կոչ է արել չմերժել Էրդողանի միջնորդության առաջարկըԻտալիայում բժիշկը սեքսի միջոցով «բուժել» է կանանց քաղցկեղից և կորոնավիրուսիցՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել նոր շտամի պատճառով աշխարհը «կրկին չփակել» ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տվել ԲաքվինՋեք Դորսին հեռանում է Twitter-ի ղեկավարի պաշտոնից Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը (տեսանյութ)Արցախյան պատերազմի մասին բրիտանացի լրագրողի ֆիլմը կարող է «Օսկարի» հավակնել Ինչ է պատմել իրավապահներին գերեվարված զինվորների դիրքի պատասխանատուն. ArmLur.am ՔՊ-ում իրար դեմ են դուրս եկել. նախկին մարզպետն՝ ընդդեմ քաղաքապետի թեկնածուիԱյս տունը Ճակատենի բնակչի ընտանիքինն է, իսկ վերևում ադրբեջանական զինծառայողների դիտակետ է․ ՄԻՊ Ռիհաննան ներկայացել է անկեղծ գիշերազգեստով (տեսանյութ)Պատրաստ ենք «Հայաստան» դաշինքի հետ միևնույն պահանջի ներքո միավորվել․ Արա Զոհրաբյան Մոդելը պատահաբար կրակել է իր սեռական օրգանի վրաՊերուում եզակի մումիա են հայտնաբերել (լուսանկարներ)Մեր առջև հարց է դրվում՝ վիլայեթ, թե գուբերնիա. Արա Զոհրաբյան «Թավշյա» պաշտոնյաների տապալված առաքելություններըԱռուշ Առուշանյանի գործով հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 27-ին Թուրքիան ցանկանում է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև․ Էրդողան Երախտապարտ եմ երեկ կայացած ամփոփիչ երթին ձեր մասնակցության համար. Էդուարդ Բաբայանն` Աբովյան համայնքի բնակիչներինՀայաստանի դաշնակիցները շնորհավորել են Ադրբեջանին` ԼՂ հակամարտությունում հաղթանակի կապակցությամբ. Gazeta.ruՎյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ. նրա թեկնածությունն առաջադրել էր Ալեն ՍիմոնյանըՌազմական բարձրագույն ղեկավարությունից եկան ու ասացին՝ Փելա սարի դիրքերը պիտի հանձնեք. ԵԿՄ–ական Երիտասարդ հայ բռնցքամարտիկները մեդալներ են նվաճել Վրաստանում կայացած հուշամրցաշարում Լեռնակերտ գյուղի կամրջի մի հատվածը փլուզվել է, երթևեկությունը դարձել է միակողմանի ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանին 92-ամյա թոշակառուն տանը նստած վրաերթի է ենթարկվելԼուսինե Ավետյանը դատարանում հրաժարվեց Առուշանյանի դեմ իր ցուցմունքից«Ազատագրական շարժման» շտապ հավաքը Հանրապետության հրապարակում. ուղիղՀզոր փոթորիկ` Թուրքիայում. հայտնի է 4 զոհի մասին (տեսանյութ, լուսանկարներ)Ռեստորանային ոլորտը չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին. հայտարարություն Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (լուսանկարներ)Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ․ Արցախի ՄԻՊ Հայկ Մարությանը մեկնել է Սանկտ ՊետերբուրգԱռուշը լավ տղա է, եկել ենք աջակցենք նրան․ Քոչարյան ԱՀԿ-ն զգուշացնում է աշխարհում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման բարձր ռիսկի մասին
Ամենադիտված