Իրանը ահաբեկչական սպառնալիք է․ Իսրայելը նախազգուշացրել է աշխարհում իր բոլոր դեսպանատներին
ԱշխարհԻսրայելը նախազգուշացրել է աշխարհում իր դեսպանատներին և դիվանագիտական ներկայացուցչություններին Իրանից ահաբեկչական հնարավոր սպառնալիքի մասին, հաղորդում է The Times of Israel-ը:
Ինչպես հաղորդում է 12-րդ հեռուստաալիքը, ամբողջ աշխարհում իսրայելցի դիվանագետներին հրահանգ է տրվել պահպանել բարձր պատրաստվածությունը:
«Այս տարիների ընթացքում Իրանը կանգնած է եղել իսրայելցիների և ամբողջ աշխարհում իսրայելական առաքելությունների հասցեին հնչեցվող սպառնալիքների հետևում: 2021 թվականի մարտին Ազգային անվտանգության խորհուրդը զգուշացրել է իսրայելցիներին, որ նրանք արտերկրում կարող են թիրախ դառնալ Իսլամական Հանրապետության կողմից: Հնդկաստանում Իսրայելի դեսպանատան մոտ հունվարին տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած է Իրանը, որի հետևանքով վիրավորներ չկան»,֊գրում է պարբերականը: