Դոլարը և եվրոն նախորդ օրվա համեմատ նվազել են, ռուբլին՝ աճել. ԿԲ
SocietyԿենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքը հոկտեմբերի 7-ին կազմել է 480.87 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 2.14 դրամով:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 555.84 դրամ, նվազել է 1.60 դրամով:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 653.60 դրամ, նվազել է 0.93 դրամով:
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.66 դրամ, աճել է 0.02 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝ 344.69 դրամ, ոսկի՝ 27,205.54 դրամ, պլատին՝ 14,919.22 դրամ: