Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը. Աբրահամյան ՈՒՂԻՂ․ Վարդան Ղուկասյանի աջակիցներն ակցիա են իրականացնում Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. զոհ ու վիրավոր կան Քանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել Վարդանյանին «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ» Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ» Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ» «Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ» 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմում կայացած միջազգային համաժողովում բանախոսությամբ է հանդես եկել

Սույն թվականի հոկտեմբերի 6-7-ը Հռոմում (Իտալիա) տեղի ունեցավ աշխարհի հիմնական կրոնների առաջնորդների 35-րդ միջազգային համաժողովը՝ «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան. կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Հանուն խաղաղության և երկխոսության այս միջազգային հավաքը 1986 թ.-ից սկսած կազմակերպում է Կաթոլիկ Եկեղեցու հովանու ներքո գործող և աշխարհականներից բաղկացած Սանտ Էջիդիո համայնքը։

Համաժողովին իր մասնակցությունը բերեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ներկաներին փոխանցելով իր օրհնության խոսքը։

Վեհափառ Հայարապետը, ողջունելով Սանտ Էջիդիոյի համայնքի կազմակերպած միջկրոնական ու միջմշակութային երկխոսության հերթական համաժողովի մասնակիցներին, Իր  օրհնությունն ու գնահատանքը բերեց կազմակերպիչներին և նախաձեռնողներին։

«…Հակառակ պատմական տարբեր փորձառությունների, առկա կրոնական, մշակութային և աշխարհընկալման տարբերությունների՝ մենք բոլորս մեկ Աստծո զավակ ենք, եղբայրներ և քույրեր՝ միավորված Աստծո սիրով։ Եվ հենց այս բազմազանության մեջ մեր սիրո միությունն է՝ Աստծո զավակ լինելու վավերական վկայությունը։ Աստծո ամենախնամ սիրո գիտակցումն է փոխըմբռնման հիմքը և համոզումը, որ բոլոր մարդիկ, իբրև Աստծո զավակներ, կրողն են Ամենակալի կողմից շնորհված խաղաղ, ազատ ու անկախ կյանքի սրբազան իրավունքի։ Այս ընկալումներին հակադրվող քայլերն են նեղացնում միմյանց առավելագույնս ճանաչելու և հասկանալու հնարավորություններն ու հորիզոնները, փակում նույն Աստծո կողմից արարված մարդկանց սրտերն ու մտքերը, աչքերն ու ականջները՝ դարձնելով նրանց անտարբեր միմյանց ցավի ու դժբախտության, նեղությունների և համամարդկային հիմնախնդիրների նկատմամբ։ Աստվածատուր այդ սիրո և եղբայրության մեջ տեղ չունեն թշնամանք ու անհամերաշխություն, որոնք այսօր էլ շարունակում են փորձության մեջ պահել մարդկային հասարակությունը՝ պատերազմներով ու ահաբեկչություններով, նաև կրոնական ատելությամբ ու խտրականությամբ։ Մեր եղբայրներից և քույրերից շատերն աշխարհում ամեն օր ենթարկվում են տիրապետելու մոլուցքից, անարդարությունից ծագող բռնության տարբեր դրսևորումների, որոնք ստեղծում են ատելություն ծնող հոգևոր ամայություն: Ցեղասպանություն վերապրած Մեր ժողովրդի պատմության էջերը գրվել են հաճախ նահատակների ու հավատի վկաների արյամբ։ Հետևաբար, լավ գիտենք արժեքը սիրո, եղբայրության, ժողովուրդների բարեկամության, խաղաղ ու ապահով կյանքի։ Եվ սրտակից ենք մեր եղբայրների ու քույրերի  տառապանքներին, քանզի Սուրբ Պողոս առաքյալի խոսքով՝ Աստված «մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն երկրի վրա» (Գործք Առաք. 17.26)», - նշեց Վեհափառ Հայրապետը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև անցյալ տարի մեր ժողովրդին պատուհասած աղետալի փորձությանը՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, կրած ծանր կորուստներին և պատերազմի հետևանքներին։

Ներկայացնելով տիրող տագնապալի իրավիճակը՝ Նորին Սրբությունը մասնավորապես խոսեց ռազմագերիների խնդրի մասին. «…Գերեվարվեցին շատեր, և խաղաղ բնակիչներ, որոնք այսօր շարունակում են ենթարկվել նվաստացումների ու աննկարագրելի խոշտանգումների՝ հակառակ միջազգային հանրության, եկեղեցական կառույցների և մարդասիրական կազմակերպությունների կողմից ազատ արձակման վերաբերյալ հնչող հարատև կոչերի։ Ցանկանում ենք արձանագրել, որ պատերազմական գործողությունները ոչ միայն ողբերգություն դարձան մեր ժողովրդի, այլև հենց պատերազմը սանձազերծած երկրի՝ Ադրբեջանի համար, որը նույնպես կրեց մարդկային ծանր կորուստներ: 44-օր տևած արյունալի պատերազմը հնարավոր եղավ դադարեցնել Ռուսաստանի Դաշնության նախագահ մեծահարգ Տիար Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ: Հավատում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությամբ կկարգավորվի Արցախի կարգավիճակի հարցը: Ադրբեջանի ագրեսիան Արցախի Մեր զավակների նկատմամբ և նման ոճրագործությունները այլ ազգերի հանդեպ, անտարակույս, խստորեն պիտի դատապարտվեն ողջ միջազգային հանրության կողմից, որպեսզի այդպիսի ողբերգություններ չկրկնվեն ժողովուրդների կյանքում»։ 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ այսօր համընդհանուր գործակցության ու ջանքերի կարիքն է զգացվում՝ բարեկարգելու համար մեր ընդհանուր տունը՝ Երկիր մոլորակը, որպեսզի այնտեղ տիրապետող լինի և դեպի երջանկաբեր կարգավորումներ առաջնորդի խաղաղությունը՝ մեր Փրկչի պատգամի համաձայն. «Իրար հետ խաղաղությա՛մբ ապրեք» (Մարկ. 9.49)։

«…Հեշտընթաց չեն փոխըմբռնման ու փոխճանաչողության վրա հիմնված խաղաղության ճանապարհները, բայց միշտ՝ հնարավոր, եթե կան ազնիվ ու մաքուր հոգով համամարդկային բարօրությանը, խաղաղ ու ստեղծագործ կյանքին ծառայելու կամքը, ձգտումը։

Աշխարհի չորս անկյուններում ապրող մեր ժողովուրդի զավակները տարբեր ազգերի հետ խաղաղ համակեցությամբ լավագույն վկայությունն են բերում մշակույթների և կրոնների երկխոսության, և հավատում ենք, որ միմյանց նկատմամբ ազնիվ եղբայրասիրությամբ ու համատեղ ջանքերով իրականանալու է մարգարեական խոսքը, երբ ազգերն «իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն և իրենց սվիններից՝ մանգաղներ» (Ես. 2.4)։

Մենք աղոթում ենք, որ  բացվեն բոլոր մարդկանց սրտերն ու մտքերը՝ մարդկության կյանքի նորոգման համար մարդուն վերահաստատելով Աստծուն արարչակից լինելու իր ճշմարիտ կոչման ու նպատակի մեջ»,- ասաց Ամենայն Հայոց Հայրապետը։

Վերջում Նորին Սրբությունը հայցեց, որ Աստված օրհնի բոլոր ազնիվ ջանքերը հանուն խաղաղության և ժողովուրդների համերաշխության»,- նշված է հաղորդագրությունում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Բավարիա»-ն և «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում են36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբԹանկարժեք մետաղների գներՌուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը. ԱբրահամյանԱպրիլի 18-ի աստղագուշակՈՒՂԻՂ․ Վարդան Ղուկասյանի աջակիցներն ակցիա են իրականացնումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԿոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. զոհ ու վիրավոր կանՔանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել ՎարդանյանինՕրվա խորհուրդ. Ապրիլի 18Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետըՈ՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»«Հրապարակ». Օսկանյանին սպասելիսՄինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն էԱյժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավըԻրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառովԷրդողանը կարող է թողնել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնըՍամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվել է, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) Էս կապիկից առաջացածները էկել հայ ազգի ճակատագիրն են որոշում. Իսրայել Հակոբկոխյան (տեսանյութ)Այսօրվա վիճակը լավատեսության ոչ մի հիմք չի տալիս․ Փաշինյան (տեսանյութ)Պենտագոնի ղեկավարը հայտնել է, թե ինչ է Ուկրաինան խնդրել ԱՄՆ–իցՍամվել Վարդանյանի տաբատին կանաչ խոտի հետքեր են, դրանք Սամվելին չոքացնելու արդյունքում են առաջացել․ փաստաբանԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ)Փաշինյանը չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Էսօր ժողովրդի մեջ մեծ անվստահություն կա. բերքաբերցին Փաշինյանին առաջարկեց նոր ընտրություններ անցկացնել (տեսանյութ) Ես սա անում եմ, որ ՀՀ-ն ի վերջո դառնա անկախ պետություն, ոչ թե ֆորպոստ․ Փաշինյան (տեսանյութ)Տարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարարԵրևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյութ) Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և հոսպիտալացվել Քաղաքացիների իրական վերաբերմունքը` «հեղափոխականներին» Փաշինյանի որոշմամբ՝ սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՓաշինյանի անթաքույց վախը՝ «կոնսենսուս մինուս մեկից»․ ի՞նչ են մեզ հասկացնումՊարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել (լուսանկար)Քաղաքացիներին ներկայացրել ենք Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները․ ՍաղաթելյանԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄՄանրամասներ` երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
Ամենադիտված