Հույն օրենսդիրները վավերացրել են Հունաստանի եւ Ֆրանսիայի միջեւ նոր պաշտպանական համաձայնագիրը
МирՀույն օրենսդիրները վավերացրել են Հունաստանի եւ Ֆրանսիայի միջեւ նոր պաշտպանական համաձայնագիրը, որը թույլ կտա նրանց արտաքին սպառնալիքի դեպքում օգնության հասնել միմյանց, հայտնել է Reuters-ը:
ՆԱՏՕ-ում դաշնակիցներ Հունաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ստորագրվել է ռազմական եւ պաշտպանական ոլորտում համագործակցության մասին պայմանագիր, որը ներառում է մոտ 3 միլիարդ եվրո արժողությամբ երեք ֆրանսիական ֆրեգատների պատվեր: Աթենքն այս տարի արդեն պատվիրել է մոտ 24 «Dassault Rafale» կործանիչ:
Խորհրդարանը հաստատել է համաձայնագիրը 191 կողմ, 109 դեմ ձայների հարաբերակցությամբ: Ձախ ընդդիմադիր «Syriza» կուսակցությունը դեմ է քվեարկել համաձայնագրին:
«Առաջին անգամ հստակ նշվեց, որ երրորդ երկրի հարձակման դեպքում ռազմական օգնություն կտրամադրվի», - քվեարկությունից առաջ պատգամավորներին ասել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը: «Եվ մենք բոլորս գիտենք, թե ով ում է սպառնում Միջերկրական ծովում», - հավելել է նա՝ նկատի ունենալով Թուրքիային:
ՆԱՏՕ-ում բոլոր դաշնակիցները պետք է աջակցեն ագրեսիայից տուժած անդամ պետությանը, սակայն Աթենքի եւ Անկարայի միջեւ տասնամյակների լարվածությունը սրվում է այն պատճառով, որ Թուրքիան նաեւ Ատլանտյան դաշինքի անդամ է: