Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան 

800.000-ի առեղծվածը. պետությունը կհրաժարվի անվճար բուժել չպատվաստվածներին. մասնագետի դիտարկումները

Հասարակություն

Իշխանական օղակները, կարծես թե, նոր փորձություն են պատրաստել ՀՀ քաղաքացիների համար: Նրանք դեռ չէին «մարսել» գործատուին ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հաստատող սերտիֆիկատի ներկայացնելը կամ պատվաստվելը, հիմա էլ այլ փորձության առաջ են կանգնել: Երեկ Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքացիների բողոքի նոր ալիք է բարձրանում. նրանք պահանջում են, որ այն քաղաքացիները, որոնք չեն պատվաստվել, կորոնավիրուսով վարակվելու դեպքում, բուժվեն իրենց սեփական միջոցներով.

«Ես նկատում եմ՝ մարդիկ կան, շարժում են սկսել, ասում են՝ վճարովի դարձրեք կորոնավիրուսից բուժումը: Ասում են՝ ինչու պետք է հարկեր վճարենք, որ մարդիկ չպատվաստվեն. մենք կարող էինք այդ գումարը հազար ու մի ծախսի վրա օգտագործել: Ես կանխատեսում եմ, որ այդ մարդկանց ձայնը ավելի ու ավելի բարձր է հնչելու»,- այս մասին նիստի ժամանակ ասաց վարչապետը:

Նիստից ընդամենը ժամեր անց Առողջապահության նախարարի խոսնակը՝ Հռիփսիմե Խաչատրյանը, հանդես եկավ նմանատիպ հայտարարությամբ, ասաց, որ  նոր առաջարկ կա. բոլոր այն քաղաքացիները, որոնք չեն պատվաստվել, բուժումը այլևս կհոգա ոչ թե պետությունը, այլ տվյալ անձը: Այս հայտարարության հետ նաև շրջանառվում է 800 հազար դրամի չափը, որով և պետք է բուժվի կորոնավիրուսով վարակված անձը:

Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Ազգային բժշկական պալատի նախագահ, առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանի հետ, որը հռետորական հարց բարձրացրեց. ինչու հատկապես 800 հազար դրամ, ինչպես է հաշվարկվել այդ գումարը և կարծիք հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացուն բուժելն ավելի էժան է. «Դժվարանում եմ հիշել, թե այդքան գումար մենք ծախսել ենք մի պացիենտի վրա, թե շատ ավելի նվազ է եղել մեր ծախսած գումարը: Պետք է հասկանալ, թե ինչ ծառայություններ են մտնում այդ 800 հազար դրամի մեջ: Եթե այդ առաջարկը օրենքի ուժ ստանա, վճարողների գումարի չափը պետք է հավասար լինի: Բուժման ենթարկվող պացիենտը պետք է վստահ լինի, որ վճարվող կամ փոխհատուցվող գումարը միարժեք է և ինքը ստանալու է ադեկվատ բուժում, ինչ-որ կստանար, եթե օրինակ պատվաստված լիներ և կորոնավիրուսով վարակվեր»,- ասաց նա՝ հավելելով, որ միանշանական, վիրուսի բարդությամբ պայմանավորված, գները տարբեր կլինեն. Պետք է հասկանալ, թե ինչ է մտնում այդ 800 հազար դրամի մեջ: Եթե այդ առաջարկը օրենքի ուժ ստանա, վճարողների գումարի չափը պետք է հավասար լինի: Բուժման ենթարկվող պացիենտը պետք է վստահ լինի, որ վճարվող կամ փոխհատուցվող գումարը միարժեք է և ինքը ստանալու է ադեկվատ բուժում, ինչ-որ կստանար, եթե օրինակ պատվաստված լիներ և կորոնավիրուսով վարակվեր»,- ասաց նա՝ հավելելով, որ միանշանական, վիրուսի բարդությամբ պայմանավորված, գները տարբեր կլինեն.

«Ռեանիմացիոն հիվանդների վրա ծախսը, բնականաբար, կլինի շատ ավելի թանկ,  բայց օրինակ ոչ ռեանիմացիոն, թոքաբորբ չտանող, ռիսկի խմբում ընդգրկված հիվանդների համար կարող է լինել ավելի քիչ: Գինը որոշելու համար պետք է կատարվի բժշկատնտեսագիտական հաշվարկ: Իսկ ստեղծվող գնային առաջարկը պետք է բացառապես բխի նախկինում արված հիմնավորումներից և հաշվարկներից»,- նշեց Նարեկ Վանեսյանը:

Մեր այն հարցին, թե արդյոք նման քայլերով պետությունը պարտադրում է քաղաքացիներին պատվաստվել, մեր զրուցակիցը չհամաձայնեց մեզ հետ. «Պետությունը այս պահին ստեղծել է որոշակի հնարավորություններ քաղաքացուն կորոնավիրուսից կանխարգելելու: Ունենք մի իրավիճակ, որ անկախ սոցիալական ծագումից, եթե կորոնավիրուսով վարակվում են և հիվանդանոցի կարիք կա, բոլոր ծախսերը հոգում է պետությունը: Եթե համաքաղաքացին չի ցանկանում պատվաստվել, բայց վտանգի պատճառ է հանդիսանում, թե՛ իր և թե՛ այլոց առողջության համար, ապա շատ հնարավոր է, որ այլ քաղաքացիներ, որոնք պատվաստվել են, իրենց մոտ դիսկոմֆորտ առաջանա. իրենք օրինապահ քաղաքացի են, պատվաստվել են, ինչու ուրիշները ևս չպատվաստվեն»,- պետության կողմից նման առաջարկը վերջինս այս կերպ նկարագրեց:

Նարեկ Վանեսյանը վստահեցրեց, որ պատվաստումներն առողջապահության ոլորտում ունեն կանխարգելման նշանակություն: Անդրադառնալով դրանց ծախսատար լինելուն, ընդգծեց, որ այդ առումով պատավստումներն ավելի քիչ ծախսատար գործընթացներ են համարվում պետության համար, քան հիվանդանալը և հիվանդանոցային բժշկական օգնությունը. «Հանրային առողջապահական խնդիրների տեսակետից լայն մասսաների պատվաստումը խիստ անհրաժեշտ և օրհասական է: Այստեղ պետք է մեխանիզմներ կիրառվեն, որպեսզի քաղաքացիները պատվաստվեն, և մենք փորձենք փակել այս կորոնավիրուսի էջը, հասնենք նրան, որ այն դառնա սեզոնային գրիպի նման հիվանդություն»,- ասաց նա: 

Վերջինս վստահ է, որ կորոնավիրուսի էջը կարող ենք փակել միայն այն դեպքում, երբ պատվաստմանն ուղղված քարոզչական գործընթացը ակտիվանա. «Մարդիկ շատ են, որոնք հարցեր ունեն և այդ հարցերի պատճառով չեն կողմնորոշվում պատավստվե՞լ, թե՞ ոչ, պետք է իրենց հուզող հարցերին ստանան պատասխաններ: Ես օրինակ ամեն օր պատասխանում եմ մեկ տասնյակից ավելի հարցերի: Հարցերի իմաստը գրեթե նույնն է՝ որ օրգան համակարգերի վրա է այն ազդում, արդյոք խոչընդոտում է պտղաբերությանը, կամ արդյոք պատվաստման QR կոդով կարող է այլ երկիր գնալ, թե՞ ոչ և այլն: Պետք է այս քարոզչական գործընթացը իրականացնելու համար ուժեր մոբիլիզացվեն»,- շեշտեց մեր զրուցակիցը: 

Հարցին, թե ինչ է սպասվում այն քաղաքացիներին, որոնք կպատվաստվեն, սակայն կվարակվեն կորոնավիրուսով. արդյո՞ք  իրենք պետք է նորից վճարեն հիվանդանոցային բոլոր ծախսերը, Նարեկ Վանեսյանն ասաց, որ այն քաղաքացիները, որոնք կպատվաստվեն և կունենան կրկնավարակ, ապա պետությունը պետք է պարտավորություն կրի նրանց բուժման համար:

Զվարթ Պետրոսյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան
Ամենադիտված