«Рейд» Тиграна Авиняна против жителей столицы План Болтона-Пашиняна-Мура против Ирана Россия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданий Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» 

Ես պարոն Փաշինյանի կողմից միայն էներգետիկա եմ ստանում․ Մեղրիի համայնքապետի թեկնածու

Политические

Հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Մեղրի համայնքում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Այս առիթով ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է Մեղրիի համայնքապետի պաշտոնակատար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արարատ Թումանյանի հետ։  

Պարոն Թումանյան, ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը ՏԻՄ ընտրություններում։

- Եթե տոկոսային հարաբերությամբ ասեմ` անհամեստություն կլինի, բայց` ավելին, քան կարող են պատկերացնել մեր օպոնենտները։ 

Ի՞նչ եք կարծում` դա Ձեր անձո՞վ է պայմանավորված, թե՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։ 

- Ես ներկայացնում եմ նույն քաղաքական ուժը՝ ՔՊ-ն։ Իմ կարծիքով` պայմանավորված է ընդհանուր թիմով, նաև պարագլուխներով, պարոն Փաշինյանով։ Այն իրադարձությունները, ցուցանիշները, որոնք և՛ 2018 թվականին, և՛ վերջին խորհրդարանական ընտրություններում արձանագրվեցին, կարծում եմ՝ ժողովրդի նույն կամընտրությունը կարտացոլվի նաև ՏԻՄ ընտրություններում։ 

Կա՞ քաղաքական ուժ և թեկնածու, որին գլխավոր մրցակից եք համարում։

- Բոլորին համաչափ եմ նայում, չէի ասի, թե որևէ մեկը մյուսից բարձր կամ ցածր է։ Դեռևս չի երևում, որ մեկը մյուսից առաջ է։ Ինչ վերաբերվում է մեզ, ապա մենք շատ վաղուց եղել ենք պետականաշինության ակունքների բոլոր գործողություններում։ Ինձ համար ոչ միայն 2018 թ․ էր հեղափոխության տարի, որովհետև հեղափոխության պայքարը, ընդվզումներն սկսել ենք դեռևս 2014 թվականից։ Ինչ վերաբերում է Մեղրի համայնքին, ապա այժմ այստեղ չկա վախի մթնոլորտ, որը տիրում էր մինչ խորհրդարանական ընտրությունները, չկան բոբոները, որոնցից վախի սարդոստայնով գործված էր հասարակ ժողովուրդը։ Ի վերջո, կրկին ժողովուրդը գնաց և իրենն ասեց։ 

Ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը։ 

- Շատ լավ, հանդիպումներն անցնում են հումորի և մտքերի փոխանակման մթնոլորտում։ Տեսնում ենք վստահությունը մեր և մեր քաղաքական թիմի նկատմամբ։

Պարոն Թումանյան, տարիներ շարունակ զբաղվել եք դիզելային վառելիքի ներկրմամբ։ Շարունակո՞ւմ եք զբաղվել գործարարությամբ, ո՞վ է տնօրինում Ձեզ  պատկանող ընկերությունները։

- Նախորդ իշխանությունների օրոք՝ 2017 թ․, ինձ պատկանող «Արագգ» ՍՊԸ-ն լուրջ վնասներ կրեց՝ մոտավորապես 73 հազար ԱՄՆ դոլարի չափով։ Դրանից հետո ես ունեցել եմ երկու ընկերություն, որոնք արդյունավետ էին աշխատում իմ ղեկավարմամբ։ Սակայն, այժմ ժամանակավորապես դադարեցրել եմ իմ գործունեությունը, քանի որ չէի կարող լինել համայնքի ղեկավար, պաշտոնավարել և զբաղվել բիզնեսով։ Ուստի ինձ պատկանող սեփականությունը՝ նավթամթերային պահեստարաններն իրենց տարածքներով, տվել եմ իմ մերձավորին, որն իմ վաղեմի գործընկերն է և փոխաբերական լեզվով ասած` 2 միավոր օգուտի պարագայում մեկ միավորը իմն է, մյուսը՝ իրենը։ Կանոնադրությունն, իհարկե, չի արգելում եկամուտ ունենալ։ Այսինքն` եթե մինչև որևէ պաշտոնի անցնելն ունես եկամտաբեր աղբյուր, պաշտոն ստանալուց հետո այն ի՞նչ պետք է արվի` քանդվի՞, չորացվի՞։ Օրենքով, պարզապես, չի թույլատրվում միաժամանակ պաշտոնավարել և զբաղվել բիզնեսով։

2016-2017թթ․, երբ խնդիրներ էին առաջացել «Արագգ» ՍՊԸ-ի հետ կապված, այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն աջակցում էր Ձեզ՝ Ձեզ պատկանող ընկերության խնդիրը հնչեցնելով ԱԺ-ի ամբիոնից։ Այժմ որևէ ձևով աջակցություն ստանո՞ւմ եք Փաշինյանից։ 

- Ես պարոն Փաշինյանի կողմից միայն էներգետիկա եմ ստանում, թեկուզև միայն հեռուստացույցից։ Այն ժամանակ շփվել ենք տետատետ։ 2016-2017 թթ․ ամբողջ պետական ապարատն էր ինձ ճնշում։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական Արամ  Վարդևանյանը 3 անգամ ինձ ստեց, իսկ ես սուտասաններին  չեմ հարգում։ Ինքը ուժեղ տիրապետում է իրավաբանությանը, բայց ուժեղ իրավաբան չէ։ Նորմալ իրավաբանը իրավունքն է բանում, իսկ ինքն իմ իրավունքները ոտնահարում էր։

Ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին, որ Մեղրիի նախորդ համայնքապետը գտնվում է անազատության մեջ և առանց նրա տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ Արդյո՞ք անձնապես ճանաչում եք նրան կամ շփումներ ունե՞ք նրա հետ։

- Իհարկե, ճանաչում էի նրան, շփումներ չունեմ, այսինքն դադարեցրել եմ շփվել մի անձնավորության հետ, որն ի վիճակի է եղել․․․ քանի որ իրավապահ մարմինները պետք է որոշեն մարդու մեղավորության չափը․․․ Չեմ կարող հարգել նրան, ով հնարավոր է` թաթախված լինի այն բարբարոսական ակտին, որ տեղի ունեցավ մեր երկրի ղեկավարի հանդեպ։

Հիշեցնենք, որ Մեղրիի համայնքապետի ընտրություններին մասնակցում է 4 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Ազատական» և «Ապրելու երկիր» կուսակցությունները:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Рейд» Тиграна Авиняна против жителей столицыПлан Болтона-Пашиняна-Мура против ИранаРоссия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданийЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полиции
Самое популярное