Հետխորհրդային հանցավոր աշխարհի առաջնորդներից մեկն ազատ է արձակվել
WorldՀետխորհրդային քրեական աշխարհի առաջնորդներից մեկը՝ հայտնի «օրենքով գող» 63-ամյա Թարիել Օնիանին, Իսպանիայում ազատ է արձակվել:
Օնիանին պատիժ էր կրում հանցավոր կապիտալների լվացման մեղադրանքով: Այդ մասին հաղորդում է «Փրայմ Քրայմը»:
Պարբերականի տվյալներով` 63-ամյա հեղինակությունն անմիջապես հեռացել է երկրից անհայտ ուղղությամբ:
2020 թվականի գարնանը իսպանական դատարանը Օնիանիին դատապարտել էր չորս տարվա ազատազրկման: Օնիանին արտահանձնվել էր Ռուսաստանի կողմից 2019 թվականի հոկտեմբերին, երբ ազատ էր արձակվել Սոլ Իլեցկում «Սեւ դելֆին» խիստ ռեժիմով քրեակատարողական հիմնարկից: Նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, իսկ ժամկետը լրանալուց 2 ամիս առաջ՝ ազատ արձակվել: