Գառնիկ Աթանեսյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի օգնական
ՀասարակությունԱզգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչության պետ Գառնիկ Աթանեսյանը դադարեցնում է իր աշխատանքային գործունեությունը և ստանձնում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի օգնականի պարտականությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել է Գառնիկ Աթանեսյանը։
«Հարգելի ընկերներ, հարազատներ, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի օգնականի պարտականությունները` դադարեցնելով աշխատանքային գործունեությունս Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչության պետի պաշտոնում: Վստահեցնում եմ` երկրի արտաքին քաղաքական գլխավոր գերատեսչությունում այս չափազանց կարևոր շրջափուլում առավելագույնն եմ ներդնելու Հայաստանի Հանրապետությանը ծառայելու համար. հետևաբար` այս հնարավորության ընձեռման համար առանձնակի շնորհակալություն եմ հայտնում պարոն Միրզոյանին: