Մարտակերտում հակառակորդի կրակոցներից քաղաքացի է զոհվել
НКԱրցախի Մարտակերտի շրջանում հակառակորդի դիպուկահարի կրակոցներից քաղաքացիական անձ է զոհվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:
«Դեպքը եղել է քիչ առաջ։ Տվյալ անձը եղել է նռան այգում։ Ադրբեջանի դիպուկահարի թիրախավորումից մահացու վիրավորում է ստացել 1966 թվականին ծնված Արամ Տեփնունցը»,- ասաց Թադևոսյանը։
Նա նշեց, որ ոստիկանության ծառայողներն այս պահին դեպքի վայրում են, մանրամասները կհաղորդեն ավելի ուշ։
Սոնա Հարությունյան