Հնդկաստանի ԱԳ նախարարն առաջին անգամ կայցելի Հայաստան․ Sputnik
ИностранныйՀնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջեյշանկարը պաշտոնական այցով Հայաստանում կլինի հոկտեմբերի 12-13-ը: Այս մասին հաղորդվում է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում: «Սա կլինի Հնդկաստանի արտգործնախարարի առաջին այցը անկախ Հայաստան», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Ջեյշանկարը հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի և խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Մինչև Հայաստան այցը Հնդկաստանի արտգործնախարարը կայցելի Ղրղզստան (հոկտեմբերի 10-11) և Ղազախստան (հոկտեմբերի 11-12):
«Այս այցերը հնարավորություն կտան հասկանալու, թե ինչ առաջընթաց է գրանցվել երեք երկրների հետ մեր երկկողմ հարաբերություններում և մեզ թույլ կտա մտքեր փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ», - ասել է Հնդկաստանի ԱԳ նախարարը:
Ավելի վաղ, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր իր հնդիկ գործընկերոջ՝ Երևան կատարելիք այցի մասին: