Բավարիայում տեղադրվել է Անգելա Մերկելի արձանը
WorldԳերմանացի քանդակագործ Վիլհելմ Կոխը ներկայացրել է Գերմանիայի հեռացող կանցլեր Անգելա Մերկելի 3D տպագրությամբ արձանը: 2.7 մետր բարձրությամբ ստեղծագործությունը ցուցադրվելու է մինչեւ 2022 թվականի ամառ Բավարիայի Tempel-Museum թանգարանի դիմաց, հաղորդում է Spiegel-ը:
Արձանի ձին պատկանում է «Ամերիկյան Quarter Horse» ցեղատեսակին: Քանդակագործը պատկերել է Մերկելին կոստյումով և իր բրենդային ժեստով` առանց թամբի և սանձի նստած ձիու վրա:
«Անկախ քաղաքականությունից, տիկին Մերկելը իկոնա է: Գրեթե բոլորը գիտեն այս իկոնայի դետալները` նրա սանրվածքը, հագուստը, կեցվածքը և ձեռքերը: Երբ հինգշաբթի օրը տիկին Մերկելին տեղադրեցինք թանգարանի առջև, ճանապարհի եզրին գտնվող կինը անմիջապես ճանաչեց նրան և սրտանց ծիծաղեց», - ընդգծել է Կոխը: