Եկեք ԵՊՀ և կտեսնեք ՔՊ-Հանրապետական-«Հայաստան» դաշինք համագործակցությունն իր ողջ հմայքով
Blogosphere«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Շատերն ասում են, որ Փաշինյան Նիկոլը Սարգսյան Սերժի նախագիծն է: Ոմանք էլ պնդում են, որ Փաշինյան Նիկոլն ու Քոչարյան Ռոբերտն են դաշնակից և իրար թիկունք են պահում: Բոլորի պնդումները հիմնված են համապարփակ վերլուծությունների վրա:
Փորձեմ առանց խորը վերլուծությունների կարծիքս արտահայտել:
Միշտ ասել եմ, որ ԵՊՀ-ն մեր պետության փոքր արտապատկերն է: Ինչ տեղի է ունենում երկրում, փոքր մասշտաբով կատարվում է նաև ԵՊՀ-ում: Այսօր ԵՊՀ-ում փաստացի տեսնում ենք ՔՊ-ի, Հանրապետական կուսակցության և «Հայաստան» դաշինքի որոշ կարկառուն անդամների անթաքույց համագործակցությունը: Միգուցե վերջիններս պնդեն, որ հանուն համալսարանի են համագործակցում: Սուտ է: Հակառակ դեպքում, նրանք հանուն Հայաստանի էլ կհամագործակցեին: Իսկ միգուցե համագործակցու՞մ են: Միգուցե ճի՞շտ են «Նիկոլը Սերժի նախագիծն է» և «Քոչարյանն ու Նիկոլն իրար թիկունք են պահում» պնդումների հեղինակները:
Ասածս ի՞նչ է: Վերլուծությունների փոխարեն եկեք ԵՊՀ և ձեր աչքերով կտեսնեք ՔՊ-Հանրապետական-«Հայաստան» դաշինք համագործակցությունն իր ողջ հմայքով:
Եվ հաշվի առնելով, որ ԵՊՀ-ն մեր պետության փոքր արտապատկերն է, պատկերացրեք, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում:
ՀԳ 1. «Հանուն ԵՊՀ-ի» համագործակցության մասնակիցների վերաբերյալ տվյալները «անուն առ անուն» ձևաչափով կարող եմ տրամադրել շահագրգիռ անձանց:
ՀԳ 2. Եվ սա դեռ վերջը չէ»: