Իշխանությունները լուրջ մտահոգություններ ունեն Գորիսում ընտրությունների հետ կապված. Վարդևանյան
ՔաղաքականՉեմ կիսում կարծիքը, որ միեւնույն է իշխանությունները կհաղթեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճապազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով համայնքների խոշորացմանը եւ ՏԻՄ ընտրություններին:
«Առնվազն Գորիսում սպասվում են ընտրություններ եւ այն հայտարարությունները, որ տեսնում ենք, այն ներվը, որ կա Առուշ Առուշանյանի թեկնածության վերաբերյալ՝ էլ իրեն զրպարտելու, հերյուրանքներ ներկայացնելու և նրան ամեն կերպ կալանքի տակ պահելու փորձերը նշանակում են, որ իշխանությունները լուրջ մտահոգություններ ունեն: Հակառակ դեպքում Առուշ Առուշանյանը կլիներ ազատության մեջ, ընտրություններից մի քանի ամիս առաջ էլ չէր հայտարարվի, որ մեկ մլրդ դրամ տալիս են Սյունիքի մարզին»,-ասաց Վարդևանյանը:
Հարցին՝ ճի՞շտ է տպավորությունը, որ իշխանության հետ անհամաձայնություն ունեն միայն Սյունիքում, Վարդևանյանն ասաց. «Մենք գործ ունենք բռնապետությանը բնորոշ իրական պատկերի հետ: Մեր հայրենակիցներից շատերն ունենում են վախեր՝ իրենց բողոքն արտահայտելու, որովհետև տեսնում են, որ մարդկանց բերման են ենթարկում, քրեական հետապնդում են սկսում»,-