Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչպես են սահմանազատում Տավուշը (բացառիկ կադրեր) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահ Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՀԻՄԱ․ Կիրանց-Ոսկեպար ճանապարհն՝ այս պահին. պայքարը շարունակվում է ՈՒՂԻՂ․ Գյուղապետը ներկայացնում է Տավուշում տիրող իրավիճակը Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր 

Ծաղր և անարդար ընտրապայքար. ինչ է կատարվում Գյումրիում հանուն քաղաքապետի պաշտոնի

Քաղաքական

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի կունենա ՏԻՄ ընտրություններ, որին մասնակցում է 10 կուսակցություն՝  «Հայրաքաղաք» կուսակցությունների դաշինքը, «Արժանապատիվ ուղի»-ն, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստականը, «Գյումրին կռնա՛»-ն, «Բալասանյան» դաշինքը, «Թասիբով»-ը և «Ապրելու երկիր» կուսակցությունը:

«Հայրաքաղաք» դաշինքն առաջադրել է Լևոն Բարսեղյանին, որը Գյումրիի ներկայիս ավագանու անդամ է, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահը: Հատկանշական է, որ դաշինքը կարգախոս չունի, սակայն, փոխարենն ունի Գյումրիի զարգացմանն ուղղված 11 կետից բաղկացած նախընտրական ծրագիր: Հետևելով Լևոն Բարսեղյանի կարող ենք ասել, որ քարոզարշավ է իրականացնում ավելի շատ վիրտուալ իրականության մեջ: Նա, պարբերաբար, հանդես է գալիս ուղիղ եթերներով, որոնց միջոցով պատասխանում է քաղաքացիներին անհանգստացնող հարցերին: Թերթելով վերջինիս ֆեսյբուքյանը էջը՝ պարզ է դառնում, որ դաշինքին դուր չեն գալիս քաղաքացիների հնչեցրած հարցերը. իր էջում Լևոն Բարսեղյանը գրել էր. «Պաշտոն գուզես՝ դե գնա քեզի չվերաբերվող հարցերին պատասխանե, պարոն Բարսեղյան: Վերաբերվող էլ կային, իհարկե, բայց հիմնականում չվերաբերվող էին»: 

Քարոզարշավի ընթացքում նրան անհանգստացրել էր մի դեպք, որը ստիպել էր Լևոն Բարսեղյանին կրկին կատարել ֆեյսբուքյան գրառում: Ըստ նրա խոսքերի՝ իրենց բուկլետները դիտավորյալ փակցնում են այլ թեկնածուների պաստառների վրա. նրան առավել շատ վրդովեցրել է այն հանգամանքը, որ այդ բուկլետների տեղը, որի վրա այդքան գումար են ծախսել, ամենևին էլ պատերը չեն:

 «Արժանապատիվ ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածուն, նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն է: Կարծես՝ այս կուսակցությունը ևս չունի կարգախոս: Հետևելով Հովհաննես Մարգարյանի՝ կարող ենք ասել, որ քաղաքապետի թեկնածուն վարում է ակտիվ քարոզչություն: Հովհաննես Մարգարյանի ամբողջ էջը ողողված է իր մասին պատմող կարճամետրաժ ֆիլմերով, պտգամավոր եղած ժամանակ Ազգային ժողովի իր ելույթներով: Քաղաքապետը չի զլանում մեկ առ մեկ քաղաքացիներին հիշեցնելու, թե ժամանակին ինչ է խոսել ի շահ հասարակության: Նա, անգամ, հիշեցնում է, որ իր համառ ջանքերի շնորհիվ է կառուցվել Գյումրու թիվ 30 դպրոցի մարզադահլիճը, որ հենց ինքն է եղել այն պատգամավորը, որի բարձրացրած հարցերի շնորհիվ է միայն հաջողվել հասնել նրան, որ հարազատ կրթօջախում տրվի մարզադահլիճի կառուցման մեկնարկը։ Քաղաքապետի թեկնածուն իր գրառումներում անընդհատ շեշտում է արժանապատիվ Գյումրի, արժանապատիվ քաղաքացիներ կամ վերգտե՛ք ձեր արժանապատվությունը. ի՞նչ է Գյումրին և այնտեղի բնակչությունը արժանապատիվ չեն:

Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը, նրա կարգախոսն է «Մենք ենք մեր Գյումրին»: Նշենք, որ ՀՀԿ-ի թեկնածուն Արտյոմ Ղուկասյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին է։

Վերջինս վստահեցնում է, որ եթե ինքը լինի քաղաքապետ, ապա, կբերի սիրո մթնոլորտ՝ վերջ տալով ատելությանը: Քաղաքապետի թեկնածուի էջում շատ տեսանյութեր կան, բայց մեր աչքից չվրիպեց, հատկապես, հարցախույզը: Արտյոմ Ղուկասյանը տեսանյութին կից մակագրել էր, որ հարցախույզին մասնակցել են մտերիմները, կուսակցական ընկերներն ու անծանոթները, իսկ քաղաքացիների պատասխաններից պարզ է դառնում, որ բոլորն էլ Արտյոմ Ղուկասյանի մտերիմներն են: Բանն այն է, որ առաջին հարցախույզին մասնակցել էր 6 հոգի, երկրորդին՝ 9-ը, և բոլորն էլ իրենց ձայնը վստահաբար տվել են Արտյոմ Ղուկասյանին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանն է, որի կարգախոսն է «Ապագա կա, Գյումրի՛»: Հետևելով ներկայիս մարզպետի սոցհարթակին, պարզ է դառնում, որ Հովհաննես Հարությունյանն ակտիվ քարոզարշավ է իրականացնում: Հատկանշական է, որ  ի տարբերություն մրցակիցների, նրա քարոզարշավներին, ավելի մեծ թվով մարդիկ են հավաքվում: Հովհաննես Հարությունյանի սոցիալական էջից երևում է, որ ինքն այն կարծիքին է՝ «ի տարբերություն նախորդ իշխանությունների՝ Կառավարությունը դեմքով թեքվել է դեպի Գյումրին»: Մարզպետի ամբողջ էջը ողոված է քարոզարշավի տեսանյութերով, դրանցից մեկում, անգամ, տեղ է գտել մի քաղաքացի, որն իր գոհունակությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ 30 տարի անց վերջապես ասֆալտ է տեսնել: Իսկ այն, թե քաղաքապետի թեկնածուին, իսկապես, սիրում և ընդունում են գյումրեցիները, թե քարոզարշավների ժամանակ օգտագործել է վարչական ռեսուրս, պարզ կդառնա արդեն հոկտեմբերի 17-ին:

«Զարթոնք» կուսակցության քաղաքապետի թեկնածուն  Վարդևան Հակոբյանն է, կարգախոսն է «Որոշողը գյումրեցին է»: Հետևելով «Զարթոնք» կուսակցության 5-րդ համարի թեկնածուին՝ կարող ենք ասել, որ նա ևս ակտիվ գործունեություն է ծավալում օնլայն հարթակում: Մեր աչքից չվրիպեց Վարդևան Հակոբյանի էջում տեղ գտած տեսանյութը, որում նա բարկացած բարձրաձայնում է քարոզարշավի ոչ արդար ընթացքից. նա վտանգ է տեսնում, որ իշխանական ներկայացուցիչների «ջանքերով» ընտրական արդյունքները կարող են կեղծվել: Տվյալ տեսանյութում Վարդևան Հակոբյանը խոսում է նաև իր մրցակիցների ոչ արդար պայքարից, քանի որ ընտրական օրենսգրքում այլ բան է գրված, իսկ իրենք այլ բան են անում. օրինակ՝ ընտրական օրենսգրքում գրված է, որ չի թույլատրվում գովազդային պաստառներ փակցնել հանրակրթական, պետական հաստատությունների, առողջապահական, այդ թվում և հասարակական սնունդի, առևտրի օբյեկտների վրա, սակայն այդ օրենքին, ըստ Վարդևան Հակոբյանի, չեն հետևում, «Բալասանյան» դաշինքն ու «Քաղաքացիական» պայմանագիրը:

 

Կոմունիստական կուսակցության ցուցակը գլխավորում է Կոնստանտին Ղավազյանը: Նրանց կարգախոսն է «Վերադառնում ենք, որ վերականգնենք մեր քաղաքի փառքը»: Կոմունիստական կուսակցությունը տևական ժամանակ է՝ չի մասնակցել ՏԻՄ ընտրություններին, սակայն, նրանց ֆեյսբուքյան էջին հետևելով, պարզ է դառնում, որ վստահ է՝ մարդիկ կողմ են և սպասում են կոմունիստների վերադարձին։ Սոցիալական հարթակում, ըստ նրանց տարածած հայտարարությունների, իրենք ոչ նախկինն են կասկածելի, ոչ ներկան՝ անորոշ և անհասկանալի: 

Ի դեպ, նկատենք, որ կուսակցության նախընտրական պաստառը քաղաքում տառասխալով է փակցված:

Հիշեցնենք, որ Գորիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաստառը փակցվել էր հենց այս կուսակցության ջանքերի շնորհիվ:

 

 

«Գյումրին կռնա» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Շիրակի նախկին փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն է, սակայն, չգիտես ինչու, ընտրական ցուցակի առաջին համարում Վարդան Սրտաշյանն է: «Գյումրին կռնա» կուսակցությունը ֆեյբուքյան էջում իրենց քարոզարշավին տվել էր ինքնատիպ բառը, սակայն հետևելով իրենց, կարող ենք ասել, որ այն ոչնչով չէր տարբերվում մնացած 9 թեկնածուների քարոզարշավներից: Վարդան Գրիգորյանը ընտրարշավի ժամանակ իր հիմնական խաղաքարտն է դարձրել  «Շրջանառու Ներդրումային Հիմնադրամ»-ի գաղափարը, որը կիրագործվի այն ժամանակ, երբ նրան ընտրեն: Վարդան Գևորգյանը խոստանում է, որ գյումրեցիները կունենան թե՛ աշխատատեղեր, և թե՛ կօգտվեն այդ հիմնադրամի շահույթից: Հատկանշական է, որ այն ժամանակ, երբ Վարդան Գրիգորյանը փոխմարզպետ էր, քաղաքացիների համար չէր գտնում շահեկան լուծումներ, իսկ հիմա էլ կգտնի միայն այն ժամանակ, երբ գյումրեցիներն իրենց ձայնը տան 7-րդ համարին: 

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության քաղաքապետի թեկնածուն Գյումրու համայնքապետարանի ենթակայության տակ գործող Կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանն է, որը հանդես է գալիս «Շարունակենք միասին» կարգախոսով: Հատկանշական է, որ, տարիներ շարունակ լինելով Գյումրիի քաղաքապետ, Սամվել Բալասանյանը այս ընտրություններին չի մասնակցում, նրա որդին ևս: Կուսակցության շտաբի պետը՝ Արման Շաբոյանն այն կարծիքին է, որ իրենք կարիք չունեն մոտենալ քաղաքացիներին և հարցնել՝ ինչ խնդիրներ ունեն, քանի որ տեղյակ են բոլոր խնդիրներից: Նրանք որդեգրել են նաև այլ «կարգախոս»՝ «Մեր փոխարեն խոսում է մեր գործը»: Նշենք, որ քաղաքապետի թեկնածուն չի մասնակցում քարոզարշավներին, քանի որ վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արման Շաբոյանը: Նա նշեց, որ քաղաքապետի թեկնածուն դեռ գտնվում է հիվանդանոցում, այնտեղից դուրս կգրվի, մոտովորապես, 1 շաբաթից: Հետաքրքրվեցինք, թե արդյոք քարոզարշավը դադարեցրել են, պատասխանեց՝ ո՛չ, ամեն ինչ իր հունով ընթանում է:

«Թասիբով» դաշինքը գլխավորում է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը: Նրանք չունեն հստակ կարգախոս, սակայն, հետևելով իրենց քարոզարշավին, տեսնում ենք, որ քաղաքապետի թեկնածուն կրում է շապիկ, որի վրա գրված է «Թշնամի չեմ»: Կարելի է ենթադրել, որ հենց այս արտահայտությունն է նրանց համար ծառայում որպես կարգախոս: Նա իր շապիկի գրվածը բացատրում է նրանով, որ իր հետ Գյումրի քաղաքին բերելու է ջերմություն և այնպես է անելու, որ մարդիկ այլևս չթշնամանան իրար դեմ: Այս թեկնածուն աչքի է ընկել ոչ միայն իր շապիկով, այլև Շիրակի մարզպետին սուրճի հրավիրելու նախաձեռնությամբ: Կարապետ Պողոսյանը վրդովված է, որ քաղաքապետի թեկնածուները չունեն հնարավորություն միասին հավաքվելու և իրար հարցեր ուղղելու, այդ պատճառով նա հանդես էր եկել տեսանյութով և ուղղել իրեն մտահոգող հարցը՝ որտեղ էին քաղաքապետի թեկնածուները պատերազմի ժամանակ: Նա միայն «ներեց» «Հայրաքաղաք» դաշինքի թեկնածու Լևոն Բարսեղյանին, որը չի մասնակցել պատերազմին. «Պրն Լևոն Բարսեղյա՛ն, ես շատ ուրախ եմ, որ դուք և ձեր տղան պատերազմին մասնակից չեք եղել, հակառակ դեպքում՝ Ստեփանակերտն էլ կհանձնեիք»,- նշել էր թեկնածուն:

Հավելենք, որ նախընտրական քարոզչության շրջանում 9-րդ տեղը զբաղեցնող թեկնածուն՝ 35-ամյա Միշա Չոմարյանը, հանկարծամահ է եղել դաշինքն էլ որոշ ժամանակ դադարեցրել է քարոզարշավը:

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի տնօրեն Կարեն Մալխասյանն է, նրա կարգախոսն է «Ապրելու Գյումրի»: Թեկնածուի ողջ էջը ողողված է քարոզչության ընթացքում արված լուսանկարներով և մի քանի վայրկյան տևող տեսանյութերով, որոնցում ներկայացնում է իր անելիքները: Իրեն ընտրելու դեպքում՝ նա խոստանում է Գյումրիին տալ հստակ հատակագիծ, համայնքը ազատել թափառող շներից, որոնք վտանգ են հանդիսանում գյումրեցիների համար, վերանայել տրանսպորտային գրաֆիկը, այն աշխատեցնել մինչև երեկոյան 23:00-ն, քաղաքի լույսերը վառ պահել մինչև երեկոյան ժամը 2:00-ն, կառուցել սպորտային համալիրներ, մարզահրապարակներ ու լողավազաններ և հիմնել մարզային տուրիստական կենտրոն: Իհարկե, այս ամենը հնչում է գեղեցիկ, բայց, սիրելի՛ գյումրեցիներ, չմոռանանք, որ սա հնարավոր է կյանքի կոչվի միայն այն դեպքում, երբ ընտրեք Կարեն Մալխասյանին:

 

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա», ամիսներ առաջ էթնիկ զտում էին անում. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Սա հույսի առկայծող ճանապարհ է․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված սյան մասինՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Հայատան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման. Իոանիսյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 23-ինԱրդեն անեկդոտ կա՝ ՀՀ-ի քարտեզ ես հարցնում, ասում ա՝ ո՞ր ամսվանը․ վախենում են Տավուշում գերի ընկնեն (տեսանյութ)Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Nissan Qashqai-ը նոր թարմացված մոդել է ներկայացրել (լուսանկարներ) Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարությունԻնչպես են սահմանազատում Տավուշը (բացառիկ կադրեր)Մենք տավուշեցու տունը չենք տալիս թշնամուն. Վահե Ղալումյան (տեսանյութ)Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըՈչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՊՆ փոխնախարարն ու ԱԱԾ-ից եկան և Բաղանիսի ճամփեն փակեցին, սահմանագծումը սկսեցին, ո՞նց ենք հետ քաշվում (տեսանյութ)Վարդենիսցիք թող էլի գառ մորթեն փաշօղլու ոտքերի տակ. ակցիայի մասնակից (տեսանյութ) Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից. իշխանության այցը արարողակարգային է լինելուՀայեր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք, թուրքը մեռնում ա Տավուշի անտառի ու ջրի համար (տեսանյութ)Բաքուն համաձայնել Է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև«Սթրեսային վիճակում գտնվող երեխաների հետ աշխատանքն այլ առանձնահատկություն ունի». Արաքսիա ՍվաջյանՇարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզերում կիրականացվեն կարմրուկի դեմ պատվաստումներ. ԱՆԷդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում ու ազատ ման ա գալիս. Դանիելյան (տեսանյութ)Սպասում ենք Երևան-Սևան ճանապարհը բացվի, որ գնանք միանանք Կիրանցի մեր հայրենակիցներին. Ակցիայի մասնակից Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարությունԷս ի՞նչ նոր փորձության առաջ եք կանգնեցնում ժողովրդին, ի՞նչ հատվածական սահմանազատում. Ռուստամյան (տեսանյութ)ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա ԱնդրեասյանԻնձ համար Հայաստանի սահմանն այնտեղ է, որտեղ կարող է կանգնել հայ զինվորը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀԻՄԱ․ Կիրանց-Ոսկեպար ճանապարհն՝ այս պահին. պայքարը շարունակվում է Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանըԵս հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար (տեսանյութ)Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ Մենք ունենք գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալային ահռելի աճ. ԱԺ փոխնախագահԵս չեմ ասել, որ Ոսկեպարում ադրբեջանական դրոշ կա, ինչպես տարածվել է լրատվականներով. Բագրատ ՍրբազանԱԺ հանձնաժողովը քննարկում է ընդդիմության ներկայացրած նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասինՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Պահանջ ներկայացրեք Բաքվին, ասեք դուրս եկեք Ջերմուկից, Ջողազի ջրամբարից, հետո արեք դելիմիտացիա (տեսանյութ)Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է ՀայաստանինԲագրատ Սրբազանի դեմ խոսացողները պատրաստվում են ապրիլի 24-ի իրենց ՆԱՄԱԶԻՆ․ Կարեն Քոչարյան Ո՞վ է իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալե՞լ. Արթուր ԽաչատրյանՈՒՂԻՂ․ Գյուղապետը ներկայացնում է Տավուշում տիրող իրավիճակըԹշնամին Փաշինյանն է, ամեն ժամ ստորացնում է մեր ժողովրդին, փող էլ է ստացել հաստատ. սևանցի (տեսանյութ) Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Սահմանազատման գործընթացն այսօրվանից մեկնարկել է. Կիրանցի վարչական ղեկավար (տեսանյութ) ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Կիրանցում դասադուլ է2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. ԴավթյանԻշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ ԲյուրոԱպարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Ամենադիտված