Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» 

Ծաղր և անարդար ընտրապայքար. ինչ է կատարվում Գյումրիում հանուն քաղաքապետի պաշտոնի

Политические

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի կունենա ՏԻՄ ընտրություններ, որին մասնակցում է 10 կուսակցություն՝  «Հայրաքաղաք» կուսակցությունների դաշինքը, «Արժանապատիվ ուղի»-ն, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստականը, «Գյումրին կռնա՛»-ն, «Բալասանյան» դաշինքը, «Թասիբով»-ը և «Ապրելու երկիր» կուսակցությունը:

«Հայրաքաղաք» դաշինքն առաջադրել է Լևոն Բարսեղյանին, որը Գյումրիի ներկայիս ավագանու անդամ է, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահը: Հատկանշական է, որ դաշինքը կարգախոս չունի, սակայն, փոխարենն ունի Գյումրիի զարգացմանն ուղղված 11 կետից բաղկացած նախընտրական ծրագիր: Հետևելով Լևոն Բարսեղյանի կարող ենք ասել, որ քարոզարշավ է իրականացնում ավելի շատ վիրտուալ իրականության մեջ: Նա, պարբերաբար, հանդես է գալիս ուղիղ եթերներով, որոնց միջոցով պատասխանում է քաղաքացիներին անհանգստացնող հարցերին: Թերթելով վերջինիս ֆեսյբուքյանը էջը՝ պարզ է դառնում, որ դաշինքին դուր չեն գալիս քաղաքացիների հնչեցրած հարցերը. իր էջում Լևոն Բարսեղյանը գրել էր. «Պաշտոն գուզես՝ դե գնա քեզի չվերաբերվող հարցերին պատասխանե, պարոն Բարսեղյան: Վերաբերվող էլ կային, իհարկե, բայց հիմնականում չվերաբերվող էին»: 

Քարոզարշավի ընթացքում նրան անհանգստացրել էր մի դեպք, որը ստիպել էր Լևոն Բարսեղյանին կրկին կատարել ֆեյսբուքյան գրառում: Ըստ նրա խոսքերի՝ իրենց բուկլետները դիտավորյալ փակցնում են այլ թեկնածուների պաստառների վրա. նրան առավել շատ վրդովեցրել է այն հանգամանքը, որ այդ բուկլետների տեղը, որի վրա այդքան գումար են ծախսել, ամենևին էլ պատերը չեն:

 «Արժանապատիվ ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածուն, նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն է: Կարծես՝ այս կուսակցությունը ևս չունի կարգախոս: Հետևելով Հովհաննես Մարգարյանի՝ կարող ենք ասել, որ քաղաքապետի թեկնածուն վարում է ակտիվ քարոզչություն: Հովհաննես Մարգարյանի ամբողջ էջը ողողված է իր մասին պատմող կարճամետրաժ ֆիլմերով, պտգամավոր եղած ժամանակ Ազգային ժողովի իր ելույթներով: Քաղաքապետը չի զլանում մեկ առ մեկ քաղաքացիներին հիշեցնելու, թե ժամանակին ինչ է խոսել ի շահ հասարակության: Նա, անգամ, հիշեցնում է, որ իր համառ ջանքերի շնորհիվ է կառուցվել Գյումրու թիվ 30 դպրոցի մարզադահլիճը, որ հենց ինքն է եղել այն պատգամավորը, որի բարձրացրած հարցերի շնորհիվ է միայն հաջողվել հասնել նրան, որ հարազատ կրթօջախում տրվի մարզադահլիճի կառուցման մեկնարկը։ Քաղաքապետի թեկնածուն իր գրառումներում անընդհատ շեշտում է արժանապատիվ Գյումրի, արժանապատիվ քաղաքացիներ կամ վերգտե՛ք ձեր արժանապատվությունը. ի՞նչ է Գյումրին և այնտեղի բնակչությունը արժանապատիվ չեն:

Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը, նրա կարգախոսն է «Մենք ենք մեր Գյումրին»: Նշենք, որ ՀՀԿ-ի թեկնածուն Արտյոմ Ղուկասյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին է։

Վերջինս վստահեցնում է, որ եթե ինքը լինի քաղաքապետ, ապա, կբերի սիրո մթնոլորտ՝ վերջ տալով ատելությանը: Քաղաքապետի թեկնածուի էջում շատ տեսանյութեր կան, բայց մեր աչքից չվրիպեց, հատկապես, հարցախույզը: Արտյոմ Ղուկասյանը տեսանյութին կից մակագրել էր, որ հարցախույզին մասնակցել են մտերիմները, կուսակցական ընկերներն ու անծանոթները, իսկ քաղաքացիների պատասխաններից պարզ է դառնում, որ բոլորն էլ Արտյոմ Ղուկասյանի մտերիմներն են: Բանն այն է, որ առաջին հարցախույզին մասնակցել էր 6 հոգի, երկրորդին՝ 9-ը, և բոլորն էլ իրենց ձայնը վստահաբար տվել են Արտյոմ Ղուկասյանին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանն է, որի կարգախոսն է «Ապագա կա, Գյումրի՛»: Հետևելով ներկայիս մարզպետի սոցհարթակին, պարզ է դառնում, որ Հովհաննես Հարությունյանն ակտիվ քարոզարշավ է իրականացնում: Հատկանշական է, որ  ի տարբերություն մրցակիցների, նրա քարոզարշավներին, ավելի մեծ թվով մարդիկ են հավաքվում: Հովհաննես Հարությունյանի սոցիալական էջից երևում է, որ ինքն այն կարծիքին է՝ «ի տարբերություն նախորդ իշխանությունների՝ Կառավարությունը դեմքով թեքվել է դեպի Գյումրին»: Մարզպետի ամբողջ էջը ողոված է քարոզարշավի տեսանյութերով, դրանցից մեկում, անգամ, տեղ է գտել մի քաղաքացի, որն իր գոհունակությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ 30 տարի անց վերջապես ասֆալտ է տեսնել: Իսկ այն, թե քաղաքապետի թեկնածուին, իսկապես, սիրում և ընդունում են գյումրեցիները, թե քարոզարշավների ժամանակ օգտագործել է վարչական ռեսուրս, պարզ կդառնա արդեն հոկտեմբերի 17-ին:

«Զարթոնք» կուսակցության քաղաքապետի թեկնածուն  Վարդևան Հակոբյանն է, կարգախոսն է «Որոշողը գյումրեցին է»: Հետևելով «Զարթոնք» կուսակցության 5-րդ համարի թեկնածուին՝ կարող ենք ասել, որ նա ևս ակտիվ գործունեություն է ծավալում օնլայն հարթակում: Մեր աչքից չվրիպեց Վարդևան Հակոբյանի էջում տեղ գտած տեսանյութը, որում նա բարկացած բարձրաձայնում է քարոզարշավի ոչ արդար ընթացքից. նա վտանգ է տեսնում, որ իշխանական ներկայացուցիչների «ջանքերով» ընտրական արդյունքները կարող են կեղծվել: Տվյալ տեսանյութում Վարդևան Հակոբյանը խոսում է նաև իր մրցակիցների ոչ արդար պայքարից, քանի որ ընտրական օրենսգրքում այլ բան է գրված, իսկ իրենք այլ բան են անում. օրինակ՝ ընտրական օրենսգրքում գրված է, որ չի թույլատրվում գովազդային պաստառներ փակցնել հանրակրթական, պետական հաստատությունների, առողջապահական, այդ թվում և հասարակական սնունդի, առևտրի օբյեկտների վրա, սակայն այդ օրենքին, ըստ Վարդևան Հակոբյանի, չեն հետևում, «Բալասանյան» դաշինքն ու «Քաղաքացիական» պայմանագիրը:

 

Կոմունիստական կուսակցության ցուցակը գլխավորում է Կոնստանտին Ղավազյանը: Նրանց կարգախոսն է «Վերադառնում ենք, որ վերականգնենք մեր քաղաքի փառքը»: Կոմունիստական կուսակցությունը տևական ժամանակ է՝ չի մասնակցել ՏԻՄ ընտրություններին, սակայն, նրանց ֆեյսբուքյան էջին հետևելով, պարզ է դառնում, որ վստահ է՝ մարդիկ կողմ են և սպասում են կոմունիստների վերադարձին։ Սոցիալական հարթակում, ըստ նրանց տարածած հայտարարությունների, իրենք ոչ նախկինն են կասկածելի, ոչ ներկան՝ անորոշ և անհասկանալի: 

Ի դեպ, նկատենք, որ կուսակցության նախընտրական պաստառը քաղաքում տառասխալով է փակցված:

Հիշեցնենք, որ Գորիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաստառը փակցվել էր հենց այս կուսակցության ջանքերի շնորհիվ:

 

 

«Գյումրին կռնա» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Շիրակի նախկին փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն է, սակայն, չգիտես ինչու, ընտրական ցուցակի առաջին համարում Վարդան Սրտաշյանն է: «Գյումրին կռնա» կուսակցությունը ֆեյբուքյան էջում իրենց քարոզարշավին տվել էր ինքնատիպ բառը, սակայն հետևելով իրենց, կարող ենք ասել, որ այն ոչնչով չէր տարբերվում մնացած 9 թեկնածուների քարոզարշավներից: Վարդան Գրիգորյանը ընտրարշավի ժամանակ իր հիմնական խաղաքարտն է դարձրել  «Շրջանառու Ներդրումային Հիմնադրամ»-ի գաղափարը, որը կիրագործվի այն ժամանակ, երբ նրան ընտրեն: Վարդան Գևորգյանը խոստանում է, որ գյումրեցիները կունենան թե՛ աշխատատեղեր, և թե՛ կօգտվեն այդ հիմնադրամի շահույթից: Հատկանշական է, որ այն ժամանակ, երբ Վարդան Գրիգորյանը փոխմարզպետ էր, քաղաքացիների համար չէր գտնում շահեկան լուծումներ, իսկ հիմա էլ կգտնի միայն այն ժամանակ, երբ գյումրեցիներն իրենց ձայնը տան 7-րդ համարին: 

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության քաղաքապետի թեկնածուն Գյումրու համայնքապետարանի ենթակայության տակ գործող Կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանն է, որը հանդես է գալիս «Շարունակենք միասին» կարգախոսով: Հատկանշական է, որ, տարիներ շարունակ լինելով Գյումրիի քաղաքապետ, Սամվել Բալասանյանը այս ընտրություններին չի մասնակցում, նրա որդին ևս: Կուսակցության շտաբի պետը՝ Արման Շաբոյանն այն կարծիքին է, որ իրենք կարիք չունեն մոտենալ քաղաքացիներին և հարցնել՝ ինչ խնդիրներ ունեն, քանի որ տեղյակ են բոլոր խնդիրներից: Նրանք որդեգրել են նաև այլ «կարգախոս»՝ «Մեր փոխարեն խոսում է մեր գործը»: Նշենք, որ քաղաքապետի թեկնածուն չի մասնակցում քարոզարշավներին, քանի որ վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արման Շաբոյանը: Նա նշեց, որ քաղաքապետի թեկնածուն դեռ գտնվում է հիվանդանոցում, այնտեղից դուրս կգրվի, մոտովորապես, 1 շաբաթից: Հետաքրքրվեցինք, թե արդյոք քարոզարշավը դադարեցրել են, պատասխանեց՝ ո՛չ, ամեն ինչ իր հունով ընթանում է:

«Թասիբով» դաշինքը գլխավորում է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը: Նրանք չունեն հստակ կարգախոս, սակայն, հետևելով իրենց քարոզարշավին, տեսնում ենք, որ քաղաքապետի թեկնածուն կրում է շապիկ, որի վրա գրված է «Թշնամի չեմ»: Կարելի է ենթադրել, որ հենց այս արտահայտությունն է նրանց համար ծառայում որպես կարգախոս: Նա իր շապիկի գրվածը բացատրում է նրանով, որ իր հետ Գյումրի քաղաքին բերելու է ջերմություն և այնպես է անելու, որ մարդիկ այլևս չթշնամանան իրար դեմ: Այս թեկնածուն աչքի է ընկել ոչ միայն իր շապիկով, այլև Շիրակի մարզպետին սուրճի հրավիրելու նախաձեռնությամբ: Կարապետ Պողոսյանը վրդովված է, որ քաղաքապետի թեկնածուները չունեն հնարավորություն միասին հավաքվելու և իրար հարցեր ուղղելու, այդ պատճառով նա հանդես էր եկել տեսանյութով և ուղղել իրեն մտահոգող հարցը՝ որտեղ էին քաղաքապետի թեկնածուները պատերազմի ժամանակ: Նա միայն «ներեց» «Հայրաքաղաք» դաշինքի թեկնածու Լևոն Բարսեղյանին, որը չի մասնակցել պատերազմին. «Պրն Լևոն Բարսեղյա՛ն, ես շատ ուրախ եմ, որ դուք և ձեր տղան պատերազմին մասնակից չեք եղել, հակառակ դեպքում՝ Ստեփանակերտն էլ կհանձնեիք»,- նշել էր թեկնածուն:

Հավելենք, որ նախընտրական քարոզչության շրջանում 9-րդ տեղը զբաղեցնող թեկնածուն՝ 35-ամյա Միշա Չոմարյանը, հանկարծամահ է եղել դաշինքն էլ որոշ ժամանակ դադարեցրել է քարոզարշավը:

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի տնօրեն Կարեն Մալխասյանն է, նրա կարգախոսն է «Ապրելու Գյումրի»: Թեկնածուի ողջ էջը ողողված է քարոզչության ընթացքում արված լուսանկարներով և մի քանի վայրկյան տևող տեսանյութերով, որոնցում ներկայացնում է իր անելիքները: Իրեն ընտրելու դեպքում՝ նա խոստանում է Գյումրիին տալ հստակ հատակագիծ, համայնքը ազատել թափառող շներից, որոնք վտանգ են հանդիսանում գյումրեցիների համար, վերանայել տրանսպորտային գրաֆիկը, այն աշխատեցնել մինչև երեկոյան 23:00-ն, քաղաքի լույսերը վառ պահել մինչև երեկոյան ժամը 2:00-ն, կառուցել սպորտային համալիրներ, մարզահրապարակներ ու լողավազաններ և հիմնել մարզային տուրիստական կենտրոն: Իհարկե, այս ամենը հնչում է գեղեցիկ, բայց, սիրելի՛ գյումրեցիներ, չմոռանանք, որ սա հնարավոր է կյանքի կոչվի միայն այն դեպքում, երբ ընտրեք Կարեն Մալխասյանին:

 

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Заявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протеста
Самое популярное