Չմիացած երկրների շարժման յոթ երկրների կողմից պատերազմի ժամանակ մեզ ցուցաբերվող աջակցությունն անգնահատելի է. Ալիև
«Միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների երկակի չափանիշները բացասաբար են անդրադառնում ամբողջ աշխարհում հակամարտությունների արդար կարգավորման վրա»,- հեռուստակամրջի միջոցով դիմելով Չմիացած երկրների շարժման՝ Բելգրադում ընթացող համաժողովի մասնակիցներին` ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները և միջազգային կազմակերպությունների որոշումները հարգելու երկակի ստանդարտներն ու ընտրովի մոտեցումները բացասաբար են անդրադառնում ամբողջ աշխարհում հակամարտությունների ազնիվ և արդար կարգավորման վրա: Ադրբեջանը նույնպես ենթարկվել է այս ընտրովի մոտեցմանը վերջին երեք տասնամյակների ընթացքում: Օգտվելով միջազգային հարաբերություններում ծաղկող երկակի ստանդարտներից, Հայաստանը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, մոտ 30 տարի օկուպացիայի տակ պահեց Ադրբեջանի տարածքների 20%-ը »,- ասել է Ալիևը:
նա ընդգծել է, որ Բաքուն բարձր է գնահատում Չմիացած երկրների շարժման անդամ երկրների մշտական աջակցությունը «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»:
«Չմիացած երկրների շարժման յոթ երկրների կողմից, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ են, մեզ ցուցաբերվող աջակցությունը Հայրենական պատերազմի ժամանակ (Երկրորդ արցախյան պատերազմ 2020 թ. աշնանը - խմբ) անգնահատելի է: Նրանք թույլ չտվեցին ԶԼՄ-ներին միակողմանի հայտարարություն ընդունել՝ առանց վկայակոչելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 1993 թ. ընդունված բանաձևերին: Այսպիսով, այս երկրները ցույց տվեցին իրենց հաստատակամ հավատարմությունը Չմիացած երկրների շարժման սկզբունքային դիրքորոշմանը, որը բխում է նրա փաստաթղթերից»,-հավելել է Ալիևը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիս 17-ին Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունն այցելեց Կիպրոսի` Թուրքիայի կողմից օկուպացված հատված:
Ադրբեջանի պատվիրակությանը ընդունել էր նաև այսպես կոչված` Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության վարչապետ Էրսան Սաները։