Չավուշօղլուն ու Լավրովը հանդիպում են ունեցել
ԱշխարհԲելգրադում «Չմիավորման շարժման» 60-ամյակի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Այս մասին վերջինս գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում:
Նա նշել է, որ ինքն ու Լավրովը հանդիպման ժամանակ անդրադարձել են Սոչիում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգային հարցերին: