Իշխանությունները փորձում են մեզ թաքցնել միջազգային կազմակերպություններից՝ ներկայացնելով, որ մենք փախստական չենք. հադրութցի
SocietyՎերջին երկու ամսում մեր վիճակն ավելի է վատացել ու այսօր մեր իշխանությունները փորձում են մեզ թաքցնել միջազգային կազմակերպություններից՝ ներկայացնելով, որ մենք փախստական չենք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնոց Հադրութի բնակիչներից մեկը:
«Մեզ կարգավիճակ չեն տալիս, մենք ինչու ենք կարգավիճակի հարց բարձրացնում, որովհետև մեզ ոչ մի ձևի աջակցություն չի տրամադրվում, այսինքն եթե խոստացել են, որ մինչև մեզ բնակարաններով ապահովելը, բնակվարձերը տալու են, այսօր մարդիկ կան, որոնք երեք ամիս է ընդհանրապես չեն ստանում ոչ մի բան, հիմա էս մարդիկ ո՞նց ապրեն: Դրա համար մենք այսօր եկել ենք դմենք՝ փորձելով կարգավիճակ ստանալ, կամ թեկուզ հասնել նրան, որ այս կառույցները գումար փոխանցեն մեր կառավարությանը, որպեսզի կառավարությունն էլ կարողանա մեր ծախսերը հոգա»,-ասաց հադրութցին: