Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Դավիթ Անանյան Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Քաղաքացիները հավաքվում են Օպերայի շենքի մոտ (տեսանյութ) Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Պետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Արարատում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով 

Երևանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակություն կբացվի

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի առթիվ և ի պատիվ Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի՝ հոկտեմբերի 11-ի երեկոյան տեղի է ունեցել պաշտոնական ընթրիք:

Ողջունելով նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը՝ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը բարձր է գնահատել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ու կարդինալ Պիետրո Պարոլինի վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ և նրանց դերը Հայաստանի և Վատիկանի միջև միջպետական հարաբերությունների զարգացման մեջ:

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, Հայաստանի դեսպանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մենք մեծապես երախտապարտ ենք՝ այսօր միասին լինելու առիթի համար, որի շրջանակում հանդիսավոր կերպով նշվում է Երևանի և Վատիկանի հարաբերություններում նոր էջի բացումը՝ նշանավորված Հայաստանի նախագահի պաշտոնական այցով:

Պարո՛ն նախագահ, Դուք լավ գիտեք, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի շուրջ 30 տարվա դիվանագիտական կապերը նշանավորվել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, որը մշտապես եղել է փոխադարձ հոգածության կենտրոնում: Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ՝ Ձեր անձնական դերի համար՝ որպես Հայաստանի առաջին բանագնաց Վատիկանի առաքելական պալատ, ինչպես նաև այսօրվա և մեր երկկողմ օրակարգը շարունակաբար հարստացնելու համար»:

Հայաստանի և Վատիկանի միջև միջպետական հարաբերությունների զարգացման և բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Հայաստանի պետական պարգևով՝ Պատվո շքանշանով:

Հանձնելով պետական բարձր պարգևը՝ նախագահ Սարգսյանը շնորհավորել է պետքարտուղար Պարոլինին և մասնավորապես ասել. «Կա երկու բան, որ շատ ներդաշնակորեն համատեղվում են: Մեկը երկու պետությունների միջև հարաբերություններն են, այս դեպքում՝ Վատիկանի և Հայաստանի, մեր երկու ժողովուրդների, հայերի և կաթոլիկների և երկու հավատքների հարաբերությունները: Մյուսը պայմանավորված է նրանով, որ մենք որպես պետություններ հին քրիստոնյաներ ենք: Մեր երկու երկրներն էլ փոքր են, բայց համաշխարհային ազգ: Վատիկանը փոքր պետություն է, բայց համաշխարհային ազգ է, որը ներկայացնում են ամբողջ աշխարհի կաթոլիկները: Հայաստանը ևս փոքր երկիր է, բայց ամբողջ աշխարհում ունի հայկական սփյուռք: Ի թիվս այլ ընդհանրությունների՝ մեր ժողովուրդներն ուժեղ հավատք ունեն խաչի նկատմամբ, որն իմաստավորվում է ոչ միայն այսօր, այլև մշտապես ապացուցվել է մեր գործողություններով:

Այն մի քանի տարիների ընթացքում, որ Դուք զբաղեցնում եք Սուրբ Աթոռի պետքարտուղարի պաշտոնը, մենք զգացել ենք Վատիկանի և կաթոլիկ եկեղեցու աջակցությունը Հայաստանին: Շնորհակալություն: Եկեք չմոռանանք, որ ավելի քան հինգ տարի առաջ Հռոմի ներկայիս Պապն այցելել է Հայաստան: Դա պատմական այց էր և՛ Հայաստանի, և՛ բոլոր հայերի, և՛ ամբողջ քրիստոնյա աշխարհի համար: Հռոմի Պապն այցելեց մի երկիր, որն առաջին էր ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն:

Անցյալ տարի մենք կարիքի մեջ էինք: Համավարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհն էր այդ վիճակում, սակայն Հայաստանն առանձնահատուկ էր զգում աջակցության կարիք՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի պատճառով, որը մեզ պարտադրվել էր Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Հռոմի Պապի, Վատիկանի, պետքարտուղարության և Ձեր գործընկերների կողմից ստացված աջակցությունը մեծապես գնահատելի է: Ես շատ ուրախ եմ, որ շուտով Վատիկանից պատվիրակություն է այցելելու Հայաստան, և մենք բոլորս ուրախությամբ կողջունենք Երևանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակության բացումը: Դա մեր հարաբերություններն ավելի սերտացնելու մեկ այլ քայլ կլինի:

Կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Հռոմի Պապին: Նա շատ հատուկ տեղ և դեր ունի աշխարհի բոլոր հայերի համար: Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր հայ շատ հուզված էր, աղոթում էր, երբ 2015 թվականին Վատիկանում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Հռոմի Պապի, Ձեր ներկայությամբ: Կրկին անչափ շնորհակալ ենք:

Մեր 30 տարվա գործակցությունը հիմնված է մեր 2000-ամյա հարաբերությունների վրա, և այսօր մենք գիտենք՝ ինչպես կառավարել դժվարությունները և, որ ամենակարևորն է, իսկապես առաջ շարժվել՝ հաջողություններ գրանցելու համար:

Հույս ունեմ, որ Դուք առաջիկայում կայցելեք Հայաստան, և ինձ համար մեծ պատիվ կլինի ոչ միայն հյուրընկալել Ձեզ, այլև մեծագույն հաճույքով ցույց տալ մի երկիր, որն առաջինն էր, որ դարձավ քրիստոնյա: Մեր երկիրն առաջինն է, որ սովորեց սիրել և գնահատել բարեկամությունը»:

Կարդինալ Պարոլինը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին՝ ջերմ խոսքերի համար փոխանցել իր «սրտագին խոսքերը, որոնք վերահաստատում են Սուրբ Աթոռի աջակցությունը Հայաստանին, որը հայտնի է որպես առաջինը պաշտոնապես քրիստոնեություն ընդունած երկիր»: «Ուրախ եմ տեսնել, թե ինչպես քրիստոնեական հավատքի սերմերը, որոնք ցանվել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից, զարգացել և դարձել են հասուն պտուղներ: Իսկ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակը Ֆրանցիսկոս պապի կողմից վերջերս ավելացել է Հռոմեական գլխավոր օրացույցում,- ասել է կարդինալը: -Հայաստանի քրիստոնեական սկիզբը շարունակում է լինել այն հիմնաքարը, որի շուրջ զարգանում են հասարակությունները և որի հիման վրա նրանք ընդունում են սեփական ինքնությունը:

Քրիստոնեական հավատը Հայաստանի պատմության անգամ ամենաողբերգական պահերին դարձել է Ձեր ժողովրդի վերածննդի գրավականը: Մեր հարաբերությունների շատ ոլորտներ կապված են Կաթոլիկ եկեղեցու և Հայ առաքելական եկեղեցու միջև հարգալից երկխոսությամբ,որը հերթական անգամ արտահայտվեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի միջև վերջին հանդիպման ընթացքում:

Պարոն նախագահ, իմ ջերմագին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ այս այցի համար՝ վստահ լինելով, որ այն կունենա շատ դրական զարգացումներ մեր հարաբերություններում:

Թող Ձեր ազնիվ ժողովուրդը վայելի խաղաղությունը` հաղթահարելով վերջին մարտահրավերները»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Դավիթ ԱնանյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիանՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՔաղաքացիները հավաքվում են Օպերայի շենքի մոտ (տեսանյութ)Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց էԱռաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել էՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. ՇարմազանովՈւՂԻՂ. Տավուշեցիները վաղ առավոտից հավաքվել են. բողոքի ակցիա են իրականացնում թշնամուն հանձնվող 4 գյուղերի և տարածքների որոշման դեմԱպրիլի 20. Օրվա խորհուրդՏավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ«Հրապարակ». Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Դատավորի մեքենայից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված և խոշոր չափի գումար․ «դարի կողոպուտի» հետքերովԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Փաշինյանի նախկին խորհրդականԱդրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»«Զանգեզուրի միջանցքը» կորցնելը, ադրբեջանցի փախստականների վերադարձը իրական են դառնալու. «Հրապարակ» թերթի խմբագիրՓաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էրԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվելԻնչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ»«Հրապարակ». Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումՈսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախվածՍամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ըՄայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներԻնչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներինԵրկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման ՄելիքյանՉորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբանԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)Կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում են ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ չեն ընդունում պատմական Հայաստանը․ ԽոջաբաղյանՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետ
Ամենադիտված