Կալիֆոռնիայում ինքնաթիռն ընկել է տան վրա․ կան զոհեր և վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ)
ВидеоԱռնվազն երկու մարդ է զոհվել ԱՄՆ֊ի Կալիֆորնիա նահանգի Սանտի քաղաքի բնակելի տների վրա ինքնաթիռի ընկնելու հետևանքով, հայտնում է Fox 5 -ը։
Փրկարարները դեռ չգիտեն, թե քանի մարդ է եղել օդանավում, սակայն վստահ են, որ նման պայմաններում անհնար էր ողջ մնալ:
Ինքնաթիռը մխրճվել է երկու փոքր տների մեջ՝ առաջացնելով զանգվածային հրդեհ: Իշխանությունները հետաքննում են, թե արդյո՞ք տան սեփականատերերից որևէ մեկը ներկա է եղել վթարի պահին: