Ալեն Սիմոնյանը ցավակցել է Վրաստանի խորհրդարանի նախագահին
ՀասարակությունՀՀ ԱԺ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավային:
«Խոր ցավով տեղեկացա Բաթում քաղաքում մարդկային զոհերի եւ վիրավորների պատճառ դարձած բնակելի շենքի փլուզման մասին:
Վշտակցության եւ ափսոսանքի իմ խոսքերն եմ հղում Ձեզ, զոհվածների հարազատներին ու մտերիմներին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին: