Աղջիկը կես տարի ապրել է բնակարանում` մոր դիակի հետ
SocietyՌԴ Պերմում մտավոր խնդիրներ ունեցող աղջիկը վեց ամիս ապրել է բնակարանում՝ տարեց մոր դիակի հետ: Այս մասին հայտնել է «Комсомольской правды»-ի աղբյուրը:
Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Պերմի արդյունաբերական շրջանում: 73-ամյա ռուս կնոջ հարազատները, ովքեր երկար ժամանակ տեղեկություն չունեին նրանից, դիմել են ոստիկաններին: Երբ օպերատիվ աշխատակիցները բացել են բնակարանի դուռը, գտել են աղջկան, իսկ կողքի սենյակում` թոշակառուի դիակը:
Տարեց կինը մահացել է մարտին, իսկ դուստրն այս ամբողջ ժամանակն անցկացրել է նրա հետ, պարզաբանել է պարբերականի զրուցակիցը: