Տեսախցիկը ֆիքսել է ալիգատորի ու հսկա անակոնդայի կատաղի մարտը (լուսանկարներ)
PhotosԱմերիկացի վայրի բնության լուսանկարիչ Քիմ Սալիվանը ֆիքսել է կայմանի և անակոնդայի կատաղի մարտը: Հազվագյուտ նկարները հրապարակել է Daily Mail-ը:
Ֆոտոշարքի հեղինակը պարզաբանել է, որ կադրերն արվել են այս տարվա սեպտեմբերին՝ Բրազիլիայի արեւմուտքում՝ Մատու Գրոսու նահանգի Կույաբա գետի ափին: Ըստ Սալիվանի` կենդանիների մարտը տեւել է մոտ 40 րոպե:
Նկարներից մեկը ցույց է տալիս, թե ինչպես է հսկա օձը պտտվում ալիգատորի դեմքի և մարմնի շուրջը, որը, փորձելով փրկվել, ատամները խրում է նրա մեջ: Հետո, ըստ ականատեսի, սողունը սուզվել է ջրի տակ. հարձակվող օձն այդպիսով սկսել է շնչահեղձ լինել:
«Որոշ ժամանակ անց կայմանը կարողացավ ազատվել անակոնդայից, և պայքարը ավարտվեց ոչ-ոքի: «Կայմանը հանգիստ վերադարձավ ափ, և մենք աչքներս չէինք կտրում գետից, մինչև վերջապես տեսանք, թե ինչպես է անակոնդան նույնպես սողում դեպի ցամաքը և հետ մտնում փոսի մեջ», - ասել է լուսանկարիչը: