Իսրայելի վարչապետը կհանդիպի Պուտինի հետ
МирԻսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը կառավարության ղեկավարի պաշտոնում առաջին անգամ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին՝ Սոչիում, հաղորդում է AP-ն:
Բենեթն ու Պուտինը կքննարկեն քաղաքական, անվտանգության եւ տնտեսական հարցեր, ներառյալ Իրանի միջուկային ծրագիրը: