Կոտայքում «Lexus»-ը բախվել է քարերին եւ, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորակում
Чрезвычайный случайՀոկտեմբերի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 22:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Հրայր Ալեքսանյանը իր վարած Lexus GX470 մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեպի Աշտարակ ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով վարոդ Հ. Ալեքսանյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: