Դիլիջանի 38/9 ընտրական տեղամասում ընտրախախտում է արձանագրվել Սյունիքի մարզի Տեղ համայնքում ՔՊ ներկայացուցիչները մեքենաներով ընտրողներին տանում ու բերում են.Դանիել Իոանիսյան (տեսանյութ) 11:00-ի դրությամբ Դիլիջանում ընտրություններին մասնակցել է 1549 ընտրող կամ 8,43 տոկոսը ընտրողների «Սրտիցս մի մեծ կտոր պոկել տարել ես հետդ՝ թողնելով մենակության եւ դատարկության զգացում, որը երբեք չի լցվելու»․ Ալեքսանդր Բաբասյանի գրառումը՝ նվիրված Հայկոյին Կյանքից հեռացել է 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը Աննախադեպ ցածր մասնակցություն Գյումրիում. 11:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 3, 92 տոկոսը Ահազանգեր ունենք, որ ՔՊ–ականներն ուղղորդում են ընտրողներին. Մենուա Հովսեփյան «Կնոջ դեմքի արտահայտությունն ավելի կարեւոր է, քան նրա զգեստը»․ Լիլու 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության ցուցանիշները Սյունիքի մարզում ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում Երասխում կրակոցի հետևանքով 4000 հակ անասնակեր այրվելու դեպքից 

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻՀՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին

Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին:

Ողջունելով պարոն Մոնթազերիին Հայաստանի Հանրապետությունում՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է ԻԻՀ հետ հարաբերությունները և գործընկերությունը, այդ թվում՝ իրավապահ ոլորտում: «Ուրախ եմ արձանագրել, որ մեր գլխավոր դատախազությունների միջև հաստատված է բավականին արդյունավետ համագործակցություն: Իհարկե, Հայաստանը պատրաստ է արդարադատության ոլորտում նույնպես զարգացնել ու խորացնել համագործակցությունը և Ձեր այցը լավ հնարավորություն է նաև այս ուղղությամբ: ԻԻՀ նախագահի հետ հանդիպումների ընթացքում պայմանավորվել ենք, որ մեր բոլոր գերատեսչությունները միմյանց հետ սերտ համագործակցություն պիտի հաստատեն»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին իր հերթին նշել է, որ իր այցը բարեկամ և հարևան Հայաստան տեղի է ունենում ՀՀ գլխավոր դատախազի՝ Իրան կատարած այցին ի պատասխան: «Իհարկե, կորոնավիրուսի պատճառով այս այցը մի փոքր հետաձգվեց՝ ավելի ուշ կայացավ: Նախքան իմ այցը Հայաստան՝ 2-3 օր առաջ, ես հանդիպել եմ ԻՀՀ նախագահ պարոն Ռայիսիի հետ: Նա խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցեմ Ձեզ, գովեստի խոսքեր հնչեցրեց Ձեր մասին ու ընդգծեց՝ այն հանդիպումը, որ ունեցել եք, շատ լավ և արդյունավետ է եղել»:

ԻԻՀ գլխավոր դատախազը հավելել է, որ իր երկիրն առանձնակի կարևորում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նա շեշտել է, որ երկու երկրների միջև առկա բազմադարյա, բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունները լավ հիմք են՝ համատեղ դիմագրավելու տարածաշրջանում առկա մարտահրավերներին և գտնելու անհրաժեշտ լուծումներ՝ իրացնելով նաև գոյություն ունեցող մեծ ներուժը: «Մենք շահագրգիռ ենք Հայաստանի հետ կապերի զարգացմամբ՝ ի շահ մեր երկրների»,- նշել է Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:

Պարոն Մոնթազերին ընդգծել է, որ Իրանը հարևանների հետ հարաբերություններում առաջնորդվում է բարիդրացիության քաղաքականությամբ, միևնույն ժամանակ երբեք թույլ չեն տա, որպեսզի երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ և պատերազմ հրահրող ուժեր:

Վարչապետ Փաշինյանն ավելացրել է, որ մեծ տպավորություններ ունի նախագահ Ռայիսիի հետ հանդիպումներից և նշել, որ վերջինիս այն ընդգծումը, ըստ որի՝ Հայաստանի ու Իրանի նոր կառավարությունները միաժամանակ են սկսել գործունեությունը՝ ընկալվում է որպես երկու պետությունների հարաբերություններում նոր էջ բացելու ուղերձ: ՀՀ կառավարության ղեկավարը մարտահրավերներին դիմագրավելու առումով կարևորել է նաև Հայաստանի ու Իրանի միջև տնտեսության ոլորտում համագործակցությանը նոր ազդակ հաղորդելը, մասնավորապես, գազ էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագրի երկարաձգումը, 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտին հասցնելը, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը, Մեղրիի ազատ տնտեսական գոտու ներուժի լիարժեք իրացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին և նախագահ Էբրահիմ Ռայիսիին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դիլիջանի 38/9 ընտրական տեղամասում ընտրախախտում է արձանագրվել Սյունիքի մարզի Տեղ համայնքում ՔՊ ներկայացուցիչները մեքենաներով ընտրողներին տանում ու բերում են.Դանիել Իոանիսյան (տեսանյութ)11:00-ի դրությամբ Դիլիջանում ընտրություններին մասնակցել է 1549 ընտրող կամ 8,43 տոկոսը ընտրողների«Սրտիցս մի մեծ կտոր պոկել տարել ես հետդ՝ թողնելով մենակության եւ դատարկության զգացում, որը երբեք չի լցվելու»․ Ալեքսանդր Բաբասյանի գրառումը՝ նվիրված ՀայկոյինԿյանքից հեռացել է 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը Աննախադեպ ցածր մասնակցություն Գյումրիում. 11:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 3, 92 տոկոսըԱհազանգեր ունենք, որ ՔՊ–ականներն ուղղորդում են ընտրողներին. Մենուա Հովսեփյան«Կնոջ դեմքի արտահայտությունն ավելի կարեւոր է, քան նրա զգեստը»․ Լիլու11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության ցուցանիշները Սյունիքի մարզումԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում Երասխում կրակոցի հետևանքով 4000 հակ անասնակեր այրվելու դեպքիցԵրասխում երեկ թշնամու կարկոցների հետեւանքով այրվել է եւս 4000 հակ անասնակերԼևոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է իր և Վանո Սիրադեղյանի համատեղ լուսանկարըՍյունիքում իրանցու ավտոցիստեռնը գլորվել է ձորը. վարորդը արգելափակվել է խցիկում«Ինքս ունեմ երկու երեխա, բայց շարունակում եմ ինձ զգալ փոքր, միշտ սիրված ու գուրգուրված․․․ տատիկ-պապիկից լավ բան չկա աշխարհում»․ Լիլիթ Մուրադյան 24–ամյա վարորդը Mercedes-ով Նորագավիթում մխրճվել է ավտոքարշակի մեջ. կա վիրավոր Ինչի՞ց է վախենում Վանո Սիրադեղյանը եւ ո՞ւմ առջեւ է զգում ամենամեծ պատասխանատվությունըԿրակոցներ Երևանում. Դավիթաշենում գործող «Գեյմզոն» խաղասրահի դիմաց հնչել են կրակոցներ Միջադեպեր չեն եղել, ամեն ինչ նորմալ է, ոչ մի խոսակցություն, ոչ մի բան չի եղել. Գորիսի 34/3 տեղամասի հանձնաժողովի նախագահՈչ, դա սոցիալական աջակցություններն են, ընտրակաշառք չէ. Գյումրիի ՔՊ թեկնածուն` 50 հազար դրամ բաժանելու մասին Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1697 նոր դեպք, մահացել է 24 քաղաքացիԱստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար«Կարոտից ուղեղս բթանում է։ Ես երջանիկ եմ եւ ուրախ, բայց լինում են օրեր, երբ շունչս կտրվում է»․ Էմմիի հուզիչ շնորհավորանքը Նադեժդա Սարգսյանի տարեդարձին«Հանուն վաղվա օրվա, հանուն բարեկեցիկ Դիլիջանի». ՔՊ թեկնածուն քվեարկեց Ընտրությունների նախորդ օրը մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել ԳորիսՀայաստանում այսօր ՏԻՄ ընտրություններ են Հոկտեմբերի 17. Օրվա խորհուրդԱշոտ Փաշինյանը պատերազմի օրերին արված տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)Իրանական քարոզչական դաշտն ուղղակի անկյուն է մտցրել ալիևյան վարչախմբին. իրանագետՆազիկ Ավդալյանը տարազով լուսանկար է հրապարակել Մոտ մեկ ժամ առաջ ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են Երասխ համայնքի վրա. ՄԻՊ (տեսանյութ)Միասին շարժման շրջանակներում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` միասնության հուշագրի շուրջ (տեսանյութ)Երասխ գյուղում կրկին հրդեհ է. ԱԻՆ Առաջնորդները կան ու նրանց ղեկավարությամբ Հայը քանիցս հաղթել է թշնամուն. Շարմազանով Նիկիտա Սիմոնյանն ասել է, թե ինչ նվեր է ստացել Պուտինից Հայաստան դաշինքը շարունակում է իր մարզային այցելությունները. Իշխան Սաղաթելյան Հայտնի է` որտեղ կհուղարկավորվի Վանո ՍիրադեղյանըՀադրութի շրջանից հայտնաբերվել է 2 աճյուն Եթե չպատվաստվեն՝ կլինի մահ․ դա շատ ավելի վախենալու է, քան Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը. Սոնա Ղազարյան (տեսանյութ) Մահացել է Վանո Սիրադեղյանը7 նշան, որ տղամարդը հակված է դավաճանությանԻզուր չէ, որ հենց ձեզ է պատկանում չորրորդ իշխանությունը. ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորական ուղերձ է հղել մամուլի օրվա կապակցությամբ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Kia և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները. կա մեկ զոհ, մեկ վիրավորԴաժան օրեր ենք ապրում, թուրքը հասել է ՀՀ սահմաններին. Սասուն Միքայելյան Ադրբեջանցու գլուխը կտրած տղան մարտի դաշտից փախչողների անուններ է տալիս. «Հրապարակ»Կյանքեր փրկող գիտությունը քաղաքականությունից դուրս է. Արսեն ԹորոսյանՆոյեմբերյանի 31-ամյա բնակիչը Սուրբ Հովհաննես եկեղեցու բաց գանձանակից գումար է գողացել Զանգվածային մահացու թունավորում` Եկատերինբուրգում. ձերբակալվել են հայ և ադրբեջանցի տղամարդիկՎկան՝ խայտառակ հերթերը, քաոսը, խուճապն ու անորոշությունը. Արեգնազ Մանուկյան ՔՊ-ական պատգամավորը բացահայտել է Նիկոլ Փաշինյանի սուտը«Հարազատները գնում են հոսպիտալ՝ Էրիկի վիրավոր եղբորից տեղեկություն ստանալու և այդտեղ էլ իմանում են Էրիկի զոհվելու մասին»․ Արամ Գևորգյան
Ամենադիտված