Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ հատկացրեց Գյումրու ճանապարհները կառուցելու համար Մազոխի՞ստ եք․ խի՞ եք ուզում ձեզ քֆուր տան․ Վաղարշակ Հակոբյանը՝ ընդդիմադիրներին Իրեն հարգող տղամարդը, կինը չեն հայհոյում․ Թուրքիայում արգելել են ասել 128 թիվը, բայց չի օգնում «Զանգեզուրի միջանցքի» հարցում Բաքուն գործում է փորձված մարտավարությամբ. քաղաքագետ Սպանության փորձ կատարելու կասկածանքով 36-ամյա տղամարդ է ձերբակալվել «Ձեր շեֆին պաշտպանելու ցանկություն չունենք, որն ամենաշատն է այսօր հայհոյվում»․ Վիգեն Խաչատրյանը՝ ընդդիմադիրներին «Մանկական Եվրատեսիլ-2021» երգի մրցույթի առցանց քվեարկությամբ Հայաստանի պատվիրակն առաջինն է «Կոռեկտ արտահայտվելու խորհուրդ եմ Ձեզ տալիս»․ Աղվան Վարդանյանը՝ Ալեքսանյանին «Մի ունեցեք հիշողության կորուստ». Աղվան Վարդանյանը՝ Էդուարդ Աղաջանյանին Լիլիթ Մակունցը և կոնգրեսական Յանգ Քիմը քննարկել են ԼՂ 44- օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը 

«Քովիդ 19»-ի դեմ պատվաստման գործընթացում բացահայտվել են կաշառքի, կեղծիքի բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ

Հասարակություն

ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության և քննչական դեպարտամենտի աշխատակիցների փոխգործակցության ձևաչափով իրականացված լայնամասշտաբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել ապացույցների բավարար համակցություն, ըստ որի՝ առողջապահության ոլորտում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Գյումրիի Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲ ընկերության մի խումբ բուժաշխատակիցներ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել, այն է՝ 2021 թվականի ապրիլ ամսից մինչև օրս ընկած ժամանակահատվածում նույն բժշկական հաստատությունում փաստաթղթերով ձևակերպված և ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում բնակվող ավելի քան 700 քաղաքացիների փաստացի չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, փոխարենը` կազմել և հաստատել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր՝ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ:

Նշված ապօրինի գործողությունների հետևանքով հիշյալ քաղաքացիներին հնարավորություն է տրվել շրջանցել Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում կիրառված սահմանափակումները, չեն պահպանվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների պարտադիր պահանջները, պատշաճ կերպով չի ապահովվել բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով համապատասխան կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներով սահմանված պահանջների կատարումը, վտանգի տակ է դրվել պետության կողմից երաշխավորված և համավարակից պաշտպանվելու այլ անձանց իրավունքները՝ այդ կերպ էական վնաս պատճառելով ինչպես հիշյալ առողջապահական կազմակերպության, այնպես էլ պետության օրինական շահերին:

Ընդ որում, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցները նշված ակնհայտ ապօրինի գործողությունների համար յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5.000-10.000-ական ՀՀ դրամի չափով կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են: 

Քրեական գործի նախաքննությամբ կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ, հայտնաբերվել և առգրավվել են քաղաքացիների կողմից որպես կաշառք տրված գումարները, ձեռք են բերվել այն անձանց տվյալները պարունակող ցուցակները, ովքեր փաստացի պատվաստված չլինելու պայմաններում ստացել են կեղծ սերտիֆիկատներ:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում քննչական խմբի քննիչների կողմից, անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա, ձերբակալվել են նույն բժշկական հաստատության թվով վեց աշխատակիցներ, ովքեր էլ տվել են խոստովանական ցուցմունքներ` տեղեկություններ ներկայացնելով ինչպես կիրառված հանցավոր մեխանիզմի, այնպես էլ որպես կաշառք ստացած գումարների և փաստացի կեղծ սերտիֆիկատներ ստացած անձանց վերաբերյալ:

Քրեական վարույթի ներկա փուլի շարժընթացի համատեքստում ակտիվորեն շարունակվում են ձեռնարկվել քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ պատվաստման փաստը հաստատող կեղծ սերտիֆիկատներ ստացած բոլոր քաղաքացիներին հայտնաբերելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու, հակաօրինական վարքագիծ դրսևորած անձանց ամբողջական շրջանակն ու հանցավոր մեխանիզմում յուրաքանչյուրի դերակատարությունը պարզելու, ինչպես նաև նրանց նկատմամբ պատասխանատվության խստագույն միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հաշվի առնելով շարունակական ու  ծավալվող բնույթ կրող հիշյալ հանցագործությունների վտանգավորության աստիճանը, կարևորելով բնակչության առողջության պահպանման առաջնահերթությունը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին և նրանց աշխատակիցներին խստորեն նախազգուշացնում է՝ Ազգային անվտանգության մարմիններն առավելագույն գործիքակազմի կիրառմամբ իրականացնում են ծավալուն միջոցառումներ ինչպես նախկինում կատարած, այնպես էլ ներկայում շարունակական բնույթ կրող կեղծ պատվաստումների դեպքերը հայտնաբերելու և մեղավոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու ուղղությամբ:

Միաժամանակ, քաղաքացիներին կոչ է արվում զերծ մնալ պատվաստման վերաբերյալ կեղծ սերտիֆիկատներ ստանալուն ուղղված հակաօրինական գործողություններից, քանի որ այդպիսիք ոչ միայն իրական սպառնալիք են ազգաբնակչության առողջության պահպանման համար, այլև ՀՀ քրեական օրենսգրքով հանդիսանում են պատժելի արարքներ և առաջացնելու են խիստ անբարենպաստ իրավական հետևանքներ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ հատկացրեց Գյումրու ճանապարհները կառուցելու համար Մազոխի՞ստ եք․ խի՞ եք ուզում ձեզ քֆուր տան․ Վաղարշակ Հակոբյանը՝ ընդդիմադիրներին Իրեն հարգող տղամարդը, կինը չեն հայհոյում․ Թուրքիայում արգելել են ասել 128 թիվը, բայց չի օգնում Արմեն Աշոտյանն արձագանքել է ԱԺ-ում վարչապետի՝ Աննա Մկրտչյանին ուղղված ռեպլիկին «Զանգեզուրի միջանցքի» հարցում Բաքուն գործում է փորձված մարտավարությամբ. քաղաքագետ Սպանության փորձ կատարելու կասկածանքով 36-ամյա տղամարդ է ձերբակալվել «Ձեր շեֆին պաշտպանելու ցանկություն չունենք, որն ամենաշատն է այսօր հայհոյվում»․ Վիգեն Խաչատրյանը՝ ընդդիմադիրներին«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի մրցույթի առցանց քվեարկությամբ Հայաստանի պատվիրակն առաջինն է «Կոռեկտ արտահայտվելու խորհուրդ եմ Ձեզ տալիս»․ Աղվան Վարդանյանը՝ Ալեքսանյանին Արեւիկ Ուդումյանի երեւանյան «street style»-ը Արցախում նախօրեին COVID-19-ից 73-ամյա կին է մահացել, հայտնաբերվել է 53 նոր դեպք «Մի ունեցեք հիշողության կորուստ». Աղվան Վարդանյանը՝ Էդուարդ Աղաջանյանին Լիլիթ Մակունցը և կոնգրեսական Յանգ Քիմը քննարկել են ԼՂ 44- օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը Փոփոխություններ՝ ՊՈԱԿ-ի ղեկավար նշանակվելու պահանջներում. ընդդիմությունը դեմ է նախագծին «Եթե «Աջափնյակ 2» վիճակ ստեղծվի, պետք ա տրակտորը դնել ու կասեցնել». Փաշինյան ՌԴ խաղաղապահներն ավարտին կհասցնեն հայ գերիներին վերադարձնելու գործը. Մուրադով Վահե Դավթյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի ժ/պ-ի պաշտոնից. վարչապետի որոշում Հեղաշրջման ժամանակ իրենց հետ քայլածները ղեկավար պաշտոն են ուզում, ի վերջո. Աննա Մկրտչյան Լրագրող Թաթուլ Հակոբյանն ահազանգում է՝ սպառնում են իրեն կյանքից զրկել Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ՄԻՊ «Ո՞նց թե՝ սենց թե նենց կանեն, չի կարելի տենց բան անել, լավ, հերիք չի՞». Փաշինյանը վրդովվեց Արթուր Վանեցյան. Պայքարը շարունակվում է 2020թ.-ի հունիսից ՀՀ-ի օրինականության սկզբունքը խախտվել է. Արամ Վարդևանյան Բոլորիս համար վճռորոշ այս պահին դիմում եմ բոլոր հայերին․ Սամվել Բաբայան«Ուղևորվում եմ Հռոմ». Էդմոն Մարուքյան «Հոգնել եմ». Աննա Թովմասյանի գրավիչ լուսանկարը Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 300 դեպք. մահացել է 19 քաղաքացի Էլեկտրոմոբիլների համար ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի 2 տարով. ԱԺ-ն քննարկեց նախագիծը «Ո՞նց կարելի ա իմ հետ միեւնույն ժամանակ խոսել». Ալեն Սիմոնյանը բղավեց Մեկնարկել է կառավարության հերթական նիստըՌազմահայրենասիրական ՀԿ ջոկի հրամանատարը հափշտակել է ընդհանուր 2.200.000 ՀՀ դրամ. Արցախի ՔԿ Մխիթարյանը չի մասնակցի «Ռոմա»-ի առաջիկա խաղին Խորհրդարանն ընդունեց 2022 թվականի պետբյուջեի նախագիծը 68 կողմ, 24 դեմ քվեով Եղիշե Սողոմոնյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ Դեկտեմբերի 9-ի աստղագուշակըՍիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է ԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ Համածառայակցի կրակոցից զինծառայող է վիրավորել«Ժողովուրդ». Քաղաքական հրահանգը իջեցվեց«Ժողովուրդ». Մահացածների թիվը կտրուկ ավելացել է«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորը հայտարարում է, որ պատրաստվում է միջամտել ՏԻՄ գործունեությանը«Փաստ». ՄԻՊ-ի թեկնածուն ոչ միանշանակ է ընդունվել«Հրապարակ». Արտահերթ նիստը կտապալե՞ն«Հրապարակ». Իշխանությունը պաշտպանվում է «3 միլիոն վարչապետ» հռչակված քաղաքացիներից«Փաստ». Դժգո­հում են իրենց ստա­ցած «փշրանք­նե­րից»«Հրապարակ». Ծեծկռտուքից հետո պաշտոնից ազատվել էՊեսկովը Հունաստանին առաջարկել է օրինակ վերցնել Թուրքիայից«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը գլխավորում է առցանց քվեարկությունը ԱՄՆ-ում արքայազն Հարրիին շփոթել են տոնածառ վաճառողի հետ
Ամենադիտված