Աննախադեպ ցածր մասնակցություն Գյումրիում. 11:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 3, 92 տոկոսը Ահազանգեր ունենք, որ ՔՊ–ականներն ուղղորդում են ընտրողներին. Մենուա Հովսեփյան «Կնոջ դեմքի արտահայտությունն ավելի կարեւոր է, քան նրա զգեստը»․ Լիլու 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության ցուցանիշները Սյունիքի մարզում ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում Երասխում կրակոցի հետևանքով 4000 հակ անասնակեր այրվելու դեպքից Երասխում երեկ թշնամու կարկոցների հետեւանքով այրվել է եւս 4000 հակ անասնակեր Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է իր և Վանո Սիրադեղյանի համատեղ լուսանկարը Սյունիքում իրանցու ավտոցիստեռնը գլորվել է ձորը. վարորդը արգելափակվել է խցիկում «Ինքս ունեմ երկու երեխա, բայց շարունակում եմ ինձ զգալ փոքր, միշտ սիրված ու գուրգուրված․․․ տատիկ-պապիկից լավ բան չկա աշխարհում»․ Լիլիթ Մուրադյան 24–ամյա վարորդը Mercedes-ով Նորագավիթում մխրճվել է ավտոքարշակի մեջ. կա վիրավոր 

Ունենք կոնկրետ պատկերացումներ, թե ինչի շուրջ պիտի համագործակցենք. Փաշինյանն ընդունել է Հնդկաստանի արտգործնախարարին

Արտաքին Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջույնի խոսքում Փաշինյանը նշել է.

«Մեծարգո պարոն նախարար, պատվիրակության հարգելի անդամներ,

Ողջունում եմ բոլորիդ: Մենք մշտապես կարևորել ենք Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները և մշտապես ջերմ հարաբերություններ ենք ունեցել: Անկեղծ ասած, զարմացած եմ, որ Դուք Հնդկաստանի առաջին արտաքին գործերի նախարարն եք, որ այցելում է Հայաստան: Դա իսկապես շատ զարմանալի է, որովհետև տպավորություններն այնպիսին են, թե Հնդկաստանը Հայաստանում և Հայաստանը Հնդկաստանում շատ տեսանելի են ներկայացված: Բայց երևի թե այդ փաստն իր մեջ ունի որոշակի խորհրդանիշ, և բաց թողած ահագին աշխատանք ունենք, որ պետք է լրացնենք:

Շատ ուրախ եմ և շնորհակալ եմ Ձեր հանձնառության համար՝ ակտիվացնելու մեր աշխատանքները: Ես հիշում եմ՝ Դուշանբեում մեր ԱԳ նախարարի հետ ձեր հանդիպումից հետո մենք զրույց ենք ունեցել, և իր գնահատականը նույնպես այն է եղել, որ մենք շատ մեծ հնարավորություններ ունենք, որոնք գուցե պատշաճ չենք օգտագործել, և հիմա պետք է ամեն ինչ անենք՝ բաց թողնվածը լրացնելու համար:

Բայց նաև ուզում եմ իմանաք, որ մենք ոչ միայն պատրաստակամություն ենք ուզում արտահայտել, այլ ունենք կոնկրետ պատկերացումներ և առաջարկություններ, թե ինչի շուրջ և ինչի վերաբերյալ պիտի համագործակցենք: Պետք է ընդգծեմ, որ այդ մտադրությունը, մթնոլորտը և օրակարգն արձանագրել ենք նաև վարչապետ Մոդիի հետ 2019 թվականին՝ Նյու Յորքում մեր ունեցած հանդիպման ժամանակ և այն ժամանակ պայմանավորվեցինք, որ արդեն կոնկրետացնենք մեր գործողությունները: Բայց գիտեք, ցավոք, կորոնավիրուսը հաջորդ պահին վրա հասավ: Մենք սովորել ենք կորոնավիրուսի պայմաններում աշխատել, և հույս ունեմ՝ առաջ կգնանք:

Պարոն նախարար, կրկին ողջունում եմ Ձեր այցը Հայաստան և հույս ունեմ, որ այն պատմական կլինի ոչ միայն վիճակագրական, այլև բովանդակային առումով»:

Իր հերթին Հնդկաստանի արտգործնախարարը նշել է.

«Շնորհակալ եմ, Ձերդ Գերազանցություն: Պարոն վարչապետ, նախևառաջ թույլ տվեք Ձեզ փոխանցել վարչապետ Նարենդրա Մոդիի ողջույնները: Նա հիշում է 2019 թվականին Ձեզ հետ ունեցած իր հանդիպումը և շատ է կարևորում իմ այս այցը:

Ձերդ Գերազանցություն, անկեղծ ասած, ես նույնպես շատ զարմացած էի՝ տեղեկանալով, որ Հնդկաստանի արտաքին գործերի ոչ մի նախարար չի այցելել Հայաստան։ Ես բացահայտեցի այդ փաստը, երբ առաջին անգամ հանդիպեցի իմ գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանին Դուշանբեում: Ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ եթե անգամ տեղի չի ունեցել այն, ինչ ժամանակին պետք է լիներ, այսօր առկա է մեծ ուշադրություն մեր կարևոր հարաբերությունների վրա: Համաձայն եմ Ձեզ հետ՝ մեր միջև կա շատ լավ տրամադրվածություն, պատմություն, բայց պետք է անցնենք գործնական և շոշափելի քայլերի՝ մեր հարաբերություններն առաջ մղելու համար»:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Հնդկաստանի գործնական տրամադրվածությունը և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ փոխշահավետ նոր նախաձեռնություններով հարստացնելու հայ-հնդկական գործակցությունը:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստան-Հնդկաստան քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, և պետք է ավելի շատ կենտրոնանալ տնտեսական ծրագրերի վրա՝ հաշվի առնելով տնտեսական չիրացված մեծ ներուժի առկայությունը: Հնդկաստանի ԱԳ նախարարն առաջարկել է գործարար համաժողով կազմակերպել կամ բիզնես առաքելություն ուղարկել Հայաստան: Փաշինյանը ողջունել է այդ գաղափարը՝ այն համարելով տեղում ՀՀ ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և հայ-հնդկական գործարար կապերն ակտիվացնելու փոխշահավետ հնարավորություն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ քայլեր ձեռնարկել:

Նիկոլ Փաշինյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը հայ-հնդկական գործընկերության հաջող օրինակ են համարել կրթական համագործակցությունը և համակարծիք եղել, որ այդ օրինակով պետք է զարգացնել կապերը ենթակառուցվածքների, զբոսաշրջության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ադամանդագործության և այլ ոլորտներում:

Հանդիպման ավարտին Հնդկաստանի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ իր այցով սկիզբ կդրվի հայ-հնդկական նոր ինտենսիվ գործընկերությանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Աննախադեպ ցածր մասնակցություն Գյումրիում. 11:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 3, 92 տոկոսըԱհազանգեր ունենք, որ ՔՊ–ականներն ուղղորդում են ընտրողներին. Մենուա Հովսեփյան«Կնոջ դեմքի արտահայտությունն ավելի կարեւոր է, քան նրա զգեստը»․ Լիլու11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության ցուցանիշները Սյունիքի մարզումԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում Երասխում կրակոցի հետևանքով 4000 հակ անասնակեր այրվելու դեպքիցԵրասխում երեկ թշնամու կարկոցների հետեւանքով այրվել է եւս 4000 հակ անասնակերԼևոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է իր և Վանո Սիրադեղյանի համատեղ լուսանկարըՍյունիքում իրանցու ավտոցիստեռնը գլորվել է ձորը. վարորդը արգելափակվել է խցիկում«Ինքս ունեմ երկու երեխա, բայց շարունակում եմ ինձ զգալ փոքր, միշտ սիրված ու գուրգուրված․․․ տատիկ-պապիկից լավ բան չկա աշխարհում»․ Լիլիթ Մուրադյան 24–ամյա վարորդը Mercedes-ով Նորագավիթում մխրճվել է ավտոքարշակի մեջ. կա վիրավոր Ինչի՞ց է վախենում Վանո Սիրադեղյանը եւ ո՞ւմ առջեւ է զգում ամենամեծ պատասխանատվությունըԿրակոցներ Երևանում. Դավիթաշենում գործող «Գեյմզոն» խաղասրահի դիմաց հնչել են կրակոցներ Միջադեպեր չեն եղել, ամեն ինչ նորմալ է, ոչ մի խոսակցություն, ոչ մի բան չի եղել. Գորիսի 34/3 տեղամասի հանձնաժողովի նախագահՈչ, դա սոցիալական աջակցություններն են, ընտրակաշառք չէ. Գյումրիի ՔՊ թեկնածուն` 50 հազար դրամ բաժանելու մասին Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1697 նոր դեպք, մահացել է 24 քաղաքացիԱստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար«Կարոտից ուղեղս բթանում է։ Ես երջանիկ եմ եւ ուրախ, բայց լինում են օրեր, երբ շունչս կտրվում է»․ Էմմիի հուզիչ շնորհավորանքը Նադեժդա Սարգսյանի տարեդարձին«Հանուն վաղվա օրվա, հանուն բարեկեցիկ Դիլիջանի». ՔՊ թեկնածուն քվեարկեց Ընտրությունների նախորդ օրը մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել ԳորիսՀայաստանում այսօր ՏԻՄ ընտրություններ են Հոկտեմբերի 17. Օրվա խորհուրդԱշոտ Փաշինյանը պատերազմի օրերին արված տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)Իրանական քարոզչական դաշտն ուղղակի անկյուն է մտցրել ալիևյան վարչախմբին. իրանագետՆազիկ Ավդալյանը տարազով լուսանկար է հրապարակել Մոտ մեկ ժամ առաջ ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են Երասխ համայնքի վրա. ՄԻՊ (տեսանյութ)Միասին շարժման շրջանակներում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` միասնության հուշագրի շուրջ (տեսանյութ)Երասխ գյուղում կրկին հրդեհ է. ԱԻՆ Առաջնորդները կան ու նրանց ղեկավարությամբ Հայը քանիցս հաղթել է թշնամուն. Շարմազանով Նիկիտա Սիմոնյանն ասել է, թե ինչ նվեր է ստացել Պուտինից Հայաստան դաշինքը շարունակում է իր մարզային այցելությունները. Իշխան Սաղաթելյան Հայտնի է` որտեղ կհուղարկավորվի Վանո ՍիրադեղյանըՀադրութի շրջանից հայտնաբերվել է 2 աճյուն Եթե չպատվաստվեն՝ կլինի մահ․ դա շատ ավելի վախենալու է, քան Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը. Սոնա Ղազարյան (տեսանյութ) Մահացել է Վանո Սիրադեղյանը7 նշան, որ տղամարդը հակված է դավաճանությանԻզուր չէ, որ հենց ձեզ է պատկանում չորրորդ իշխանությունը. ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորական ուղերձ է հղել մամուլի օրվա կապակցությամբ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Kia և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները. կա մեկ զոհ, մեկ վիրավորԴաժան օրեր ենք ապրում, թուրքը հասել է ՀՀ սահմաններին. Սասուն Միքայելյան Ադրբեջանցու գլուխը կտրած տղան մարտի դաշտից փախչողների անուններ է տալիս. «Հրապարակ»Կյանքեր փրկող գիտությունը քաղաքականությունից դուրս է. Արսեն ԹորոսյանՆոյեմբերյանի 31-ամյա բնակիչը Սուրբ Հովհաննես եկեղեցու բաց գանձանակից գումար է գողացել Զանգվածային մահացու թունավորում` Եկատերինբուրգում. ձերբակալվել են հայ և ադրբեջանցի տղամարդիկՎկան՝ խայտառակ հերթերը, քաոսը, խուճապն ու անորոշությունը. Արեգնազ Մանուկյան ՔՊ-ական պատգամավորը բացահայտել է Նիկոլ Փաշինյանի սուտը«Հարազատները գնում են հոսպիտալ՝ Էրիկի վիրավոր եղբորից տեղեկություն ստանալու և այդտեղ էլ իմանում են Էրիկի զոհվելու մասին»․ Արամ Գևորգյան «Միսս տիեզերք Արմենիա–2021» Նանե Ավետիսյանի նոր լուսանկարներն Ինստագրամում Գյումրիում ընտրությունից առաջ մինչև 50.000 դրամ օգնություն է բաժանվել՝ մարզպետի որոշմամբ. 168.am Սաակաշվիլիի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանրԱՄՆ դեսպանը խայծ է փորձում քցել հայ հասարակության լայն շրջանակներում. Հայկ Եսայան ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից
Ամենադիտված