Պուտինը ամերիկացի հեռուստահաղորդավարուհուն անվանել է գեղեցիկ կին
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը CNBC-ի ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Հեդլի Գեմբլին, որը վարում էր «Ռուսական էներգետիկայի շաբաթ» (REW) միջազգային ֆորումի լիագումար նիստը, անվանել է գեղեցիկ կին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Գեղեցիկ կին է, համակրելի: Ես նրան ասում եմ մի բան, իսկ նա ինձ՝ բոլորովին այլ: Կարծես չի էլ լսել` ինչ եմ ասել... »,- նկատել է պետության ղեկավարը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես կարող է Մոսկվան ստիպել Եվրոպային հավատալ, որ Ռուսաստանը գազի մատակարարման հուսալի գործընկեր է, «երբ դուք չեք մատակարարում էներգիան գազատարների միջոցով»:
Պուտինն ընդգծել է, որ իրականում Ռուսաստանը 15 տոկոսով ավելացրել է մատակարարումները Եվրոպա, մասնավորապես` Գազպրոմը` տասը տոկոսով: «Ձեզ մոլորեցնում են: Եվ Ձեզ, հարգելի գործընկեր, և բոլոր նրանց, ովքեր սնվում են նման աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ», - եզրափակել է նա: