Իրանը և Պակիստանը քննարկել են սահմանների անվտանգության ամրապնդման հարցը
WorldԻրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին եւ Պակիստանի վարչապետ Իմրան Խանը ընդգծել են սահմանների անվտանգության ամրապնդումը:
Հանդիպման ընթացքում Իմրան Խանը հիշեցրել է իր հանդիպման մասին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ Դուշանբեում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում, ինչը լրացուցիչ խթան է հանդիսացել երկկողմ համագործակցության համար:
Խանը Իրան-Պակիստան սահմանը բնութագրել է որպես «խաղաղության եւ բարեկամության» սահման եւ ընդգծել երկու կողմերի անվտանգության բարելավման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի կարեւորությունը:
Նա նաեւ նշել է սահմանամերձ շուկաներ ստեղծելու համաձայնությունը եւ ընդգծել, որ այդ շուկաների ներդրումը կնպաստի տարածաշրջանում ապրուստի միջոցների ապահովմանը:
Վարչապետը հավելել է, որ անցյալ տարի երկու լրացուցիչ սահմանային անցումների բացումը էլ ավելի է հեշտացրել կարգավորվող երթեւեկությանը երկու կողմերից:
Իրանի զինված ուժերի շտաբի պետը կոչ է արել խորացնել համագործակցությունը երկու հարեւանների միջեւ, այդ թվում՝ սահմանային անվտանգության ոլորտում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանում, իսլամական աշխարհում անվտանգության վերջին զարգացումների, մասնավորապես՝ Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ: